Արիանա Գրանդե
From Wikipedia, the free encyclopedia
Արիանա Գրանդե Բուտերա[5] (անգլ.՝ Ariana Grande-Butera, հունիսի 26, 1993(1993-06-26)[6][7][8][…], Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[9], ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր[10][11], «Գրեմմի» երաժշտական մրցանակի դափնեկիր[12]։
Արիանա Գրանդե | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Ariana Grande |
Ի ծնե անուն | իտալ.՝ Ariana Grande-Butera[1] |
Ծնվել է | հունիսի 26, 1993 (30 տարեկան) Բոկա Ռաթոն, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, ռիթմ էնդ բլյուզ, samba?[2], դենս փոփ, սոուլ և էլեկտրոփոփ |
Մասնագիտություն | բարեգործ, հեղինակ-կատարող, դերասանուհի, երաժշտական պրոդյուսեր, մոդել, պարուհի և ձայնային դերասանուհի |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, վոկալ և հարվածային գործիք[2] |
Լեյբլ | Republic Records և Universal Music Group |
Կրթություն | Pine Crest School? և North Broward Preparatory School? |
Անդամակցություն | Victorious Cast? |
Ամուսին | Dalton Gomez?[3] |
Պարգևներ | |
Կայք | arianagrande.com |
Ստորագրություն | |
Ariana Grande Վիքիպահեստում |
Գրանդեն իր կարիերան սկսել է 2008 թվականին բրոդվեյական «13» մյուզիքլում։ Հայտնի է դարձել «Nickelodeon»-ի «Վիքտորիուս» (2010-2013 թվական) և «Սեմ և Քեթ» (2013-2014 թվական) հեռուստասերիալներում Քեթ Վալենթայնի դերի շնորհիվ։ 2011 թվականին Գրանդեն պայմանագիր է կնքել «Republic Records»-ի հետ այն բանից հետո, երբ լեյբլի ղեկավարները YouTube-ում գտել էին երգերի քավեր տարբերակների տեսանյութը։ Նրա՝ 1950-ական թվականների doo-wop ազդեցությամբ փոփ և R&B առաջին դեբյուտային «Yours Truly» (2013 թվականին) ալբոմը գլխավորել է ԱՄՆ «Billboard 200» աղյուսակը, իսկ դրա գլխավոր սինգլը՝ «The Way», հայտնվել է ԱՄՆ «Billboard Hot 100»–ի առաջին տասնյակում։
Գրանդեի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «My Everything»-ը (2014), ներառել է փոփ, R&B և EDM ժանրերի երաժշտություն՝ թողարկելով թիվ մեկ սինգլները Մեծ Բրիտանիայում՝ «Problem»-ը և «Bang Bang»-ը[13][14]։ Նա շարունակել է ուսումնասիրել փոփ և R&B ժանրերը իր երրորդ՝ «Dangerous Woman» ստուդիական ալբոմում (2016 թվական)՝ դառնալով Մեծ Բրիտանիայի անընդմեջ լավագույն երեք համարներից առաջինը։ Նրա թրեփ-միահյուսված չորրորդ և հինգերորդ ստուդիական ալբոմները՝ «Sweetener» (2018) և «Thank U, Next» (2019), ունեցել են առևտրային հաջողություն, նաև դրական են ընկալվել քննադատների կողմից։
Գրանդեն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ «Լավագույն փոփ վոկալ» ալբոմի անվանակարգում, այնուհետև առաջադրվել է «Գրեմմիի» տարվա ալբոմի և փոփ վոկալային ալբոմի ամենամեծ հոսքային շաբաթվա ռեկորդ սահմանելու համար[15]։ «Thank U, Next», «7 Rings» և «Break Up With Your Girlfriend, I'm Bored»» սինգլների շնորհիվ Գրանդեն դարձել է առաջին սոլո կատարողը, որը միաժամանակ զբաղեցնում էր «Hot 100»-ի առաջին երեք հորիզոնականները, առաջին կինը, որը հաջողության է հասել «UK Singles Chart»-ում, և առաջին մարդը, որը գլխավորել է սինգլների հիթ-շքերթները իր առաջին հինգ ստուդիական ալբոմներից յուրաքանչյուրի հետ «Hot 100»-ի առաջին տասնյակում։ 2020 թվականին իր «Stuck with U» և «Rain On Me» համագործակցությունների շնորհիվ նա ռեկորդ է սահմանել «Hot 100»-ում թիվ մեկ դեբյուտների քանակով և դարձել առաջին կատարողը, որի առաջին չորս լավագույն սինգլների դեբյուտը տեղի է ունեցել ամերիկյան հիթ-շքերթների գագաթին։
Գրանդեն ունի ընդարձակ չորս օկտավա վոկալային դիապազոն և սուլիչ ռեգիստր։ Իր կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ երկու «Գրեմմի», մեկ «Brit Awards», երկու «Billboard Music Awards», երեք «American Music Awards», հինգ «MTV Video Music Awards», և ութ անգամ դարձել է Գինեսի ռեկորդակիր։ «Թայմ» վաճառատունը Գրանդեին անվանել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը (2016 և 2019 թվականներին), իսկ «Ֆորբս»-ը նրան ներառել է երաժշտության ոլորտում ամենաբարձր վարձատրվող կանանց իր ամենամյա ցուցակում (2019 և 2020 թվականներին), «Billboard»-ը նրան ճանաչել է Տարվա կին (2018 թվական) և ամենակատարյալ արտիստուհին, որն իր դեբյուտը կատարել է 2010-ական թվականներին[16]։ Մինչ օրս կուտակելով միլիարդավոր հոսքեր՝ նա 2010 թվականի ամենահոսքային կին կատարողն էր «Spotify»-ում և «Apple Music»-ում, նաև ներկայումս «Spotify»-ի և «YouTube»-ի ամենահայտնի կինն է[17][18][19]։ Բացի երաժշտությունից, Գրանդեն Instagram-ի ամենահայտնի կինն է և պարբերաբար օգտագործում է իր մեծ պլատֆորմը ֆեմինիստական և ԼԳԲՏ հավասարության խթանման համար։