Արխանգելսկի մարզ, Ռուսաստանիեվրոպական մասի հյուսիսում։ Կազմվել է 1937 թվականի սեպտեմբերի 23-ին։ Տերիտորիայի առափնյա մասը ողողվում է Սպիտակ, Բարենցի, Պեչորայի և Կարայի ծովերով։ Արխանգելսկի մարզի մեջ են մտնում Նենեցական ազգային օկրուգը, Ֆրանց Իոսիֆի երկիր, Նոր երկիր, Սոլովեցկի և այլ կղզիներ։ Տարածությունը 587, 4 հազար կմ2 է, բնակչությունը՝ 1421 հազար (1974)։ Բաժանվում է 19 վարչական շրջանի։ Մարզում կա 11 քաղաք և 37 քաղաքատիպ ավան։ Կենտրոնը՝ Արխանգելսկ։