Բաքվի մետրոպոլիտեն
From Wikipedia, the free encyclopedia
Բաքվի մետրոպոլիտեն (ադրբ.՝ Bakı Metropoliteni), Ադրբեջանական Հանրապետության մայրաքաղաք Բաքվում գտնվող մետրոպոլիտենի համակարգ։ Բաքվի մետրոպոլիտենը սկսել է իր աշխատանքը 1967 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թբիլիսիի մետրոպոլիտենի բացումից մեկ տարի հետո և Մոսկվայի, Պետերբուրգի, Կիևի և Թբիլիսիի մետրոներից հետո դարձել է ԽՍՀՄ-ում 5-րդը։ Բաքվի մետրոպոլիտենից հետո ԽՍՀՄ-ում երկար ժամանակ մետրոներ չէին կառուցում, երբ ի վերջո բացվեց Խարկովի մետրոն։
Բաքվի մետրոպոլիտեն ադրբ.՝ Bakı Metropoliteni | |
---|---|
Տեսակ | մետրոպոլիտեն և ձեռնարկություն |
Երկիր | Ադրբեջան |
Քաղաք | Բաքու |
Բացման տարեթիվ | նոյեմբերի 6, 1967 |
Գծերի երկարություն | 40,3 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1520 մմ երկաթուղագիծ |
Կայարանների քանակ | 27 |
Գծերի քանակ | 3 |
Գծեր | Red line?, Green line?, Purple line?, Memar Əcəmi-2 (Baku Metro)?, 28 May?, Nizami Gəncəvi?, Նոյեմբերի 8 (մետրոյի կայարան), Həzi Aslanov?, Mehemmed Hadi? և Nəriman Nərimanov depot? |
Ուղևորահոսքը մեկ օրում | 608,2 հազ (2015)[1] |
Ուղևորահոսքը մեկ տարում | 222,0 միլիոն (2015)[1] |
metro.gov.az(ադրբ.)(անգլ.)(ռուս.) | |
Baku Metro Վիքիպահեստում |
Այժմ Բաքվի մետոպոլիտենն ունի 27 կայարան, իսկ գծերի ընդհանուր երկարությունը կազմում է 40,3 կմ։ Որոշ ժամանակ առաջ Բաքվի մետրոն ուղևորության վարձով ամենաէժան մետրոներից էր (մեկ ուղևորության արժեքը 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում էր $0.20, իսկ Փհենյանի մետրոյում՝ $0.03)։ Գոյություն ունեցող երկու գծերի համար գործում է գնացքների շարժման բարդ կառուցվածք, որը պայմանականորեն կարելի է բաժանել 5 երթուղիների (2010 թ. դրությամբ)։