Էմիլ Զոլա
ֆրանսիացի գրող (1840–1902) / From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Ֆրանսուա Զոլա (ֆր.՝ Émile Zola [emil zɔˈla]), ապրիլի 2, 1840(1840-04-02)[2][3][4][…], rue Saint-Joseph - սեպտեմբերի 29, 1902(1902-09-29)[3][2][4][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[2][5][6]), ֆրանսիացի գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է XIX դարի 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը։
Էմիլ Զոլա ֆր.՝ Émile Zola | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Émile Édouard Charles Antoine Zola[1] |
Ծնվել է | ապրիլի 2, 1840(1840-04-02)[2][3][4][…] |
Ծննդավայր | rue Saint-Joseph |
Վախճանվել է | սեպտեմբերի 29, 1902(1902-09-29)[3][2][4][…] (62 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[2][5][6] |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ)[7] |
Մասնագիտություն | քաղաքական թղթակից, արվեստի քննադատ, վիպասան, ակնարկագիր, դրամատուրգ, վիպասան, գրական քննադատ, թատերական քննադատ, լրագրող, գրող, բանաստեղծ և լուսանկարիչ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8] |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Գրական ուղղություններ | նատուրալիզմ և Ազատամտականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ռուգոն-Մակկարներ, Թերեզ Ռաքեն, Ես մեղադրում եմ և Նանա |
Պարգևներ | |
Ամուսին | Ալեքսանդրին Զոլա |
Համատեղ ապրող | Ժաննա Ռոզրոտ[11] |
Զավակներ | Ժակ Ռոզրոտ և Դենիզ Ռոզրոտ |
Ներշնչվել է
| |
Էմիլ Զոլա Վիքիքաղվածքում | |
Էմիլ Զոլա Վիքիդարանում | |
Émile Zola Վիքիպահեստում |
Ֆրանսիական քաղաքացիությամբ իտալական ծագմամբ ինժեների որդին իր գրական ստեղծագործական գործունեությունը սկսել է որպես լրագրող՝ համագործակցելով «L’Evénement», «Le Figaro», «Le Rappel», «Tribune» թերթերի հետ։ Նրա առաջին վեպերից շատերը, այդ թվում՝ «Մարսելյան գաղտնիքներ»-ը (Les mystères de Marseille, 1867) վեպ-թերթոններ էին։ Զոլայի ակտիվ քաղաքական գործունեության մասին են վկայում պարբերաբար թերթերում հրատարակված նրա հոդվածների «Իմ ատելությունը»(«Mes haines»,1866), «Արշավանք»(«Une campagne»,1881), «Նոր Արշավանք»(«Nouvelle campagne»,1886) ժողովածուները։
Զոլան հայտնի է որպես ինդուստրիալ հասարակության ժամանակաշրջանում լիբերալիզմի հետևորդ։ Հատկապես Դրեյֆուսի դատավարության գործում նրա մասնակցությունը և որպես արդյունք տպագրված «Ես մեղադրում եմ» («J’accuse») հոդվածը դարձան 1898-ին դեպի Անգլիա արտաքսման պատճառ։