Թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Թատրոնը (հուն․՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թատրոն (այլ կիրառումներ)
Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, հսկիչները, բեմանկարիչները և այլն[1]։