Իոսիֆ Ստալին
From Wikipedia, the free encyclopedia
Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին (ռուս.՝ Иосиф Виссарио́нович Ста́лин, ի ծնե՝ Իոսեբ Բեսարիոնիս ձե Ջուղաշվիլի (վրաց.՝ იოსებ ბესარიონის ძე ჯუღაშვილი), դեկտեմբերի 18, 1878(1878-12-18)[1][2][3][…], Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[4][12][13] - մարտի 5, 1953(1953-03-05)[4][5][6][…], Կունցևոյի ամառանոց, Վոլինսկոյե, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[14]), բոլշևիկ հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային կուսակցական, քաղաքական և զինվորական գործիչ, Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստալին (այլ կիրառումներ)
Իոսիֆ Ստալին Иосиф Сталин იოსებ სტალინი | |||
| |||
---|---|---|---|
ապրիլի 3, 1922 - հոկտեմբերի 16, 1952 | |||
Նախորդող | Վյաչեսլավ Մոլոտով (պատասխանատու քարտուղար) | ||
Հաջորդող | Գեորգի Մալենկով (դե ֆակտո) | ||
| |||
մայիսի 6, 1941 - մարտի 5, 1953 | |||
Նախորդող | Վյաչեսլավ Մոլոտով | ||
Հաջորդող | Գեորգի Մալենկով | ||
| |||
նոյեմբերի 25, 1917 - հունվարի 20, 1918 | |||
Նախորդող | Պաշտոնը ստեղծվեց | ||
Հաջորդող | Պաշտոնը լուծարվեց | ||
| |||
մարտի 15, 1946 - մարտի 3, 1947 | |||
Նախորդող | նույն ինքը՝ որպես ԽՍՀՄ ԽՍՀՄ զինված ուժերի ժողովրդական կոմիսար | ||
Հաջորդող | Նիկոլայ Բուլգանին | ||
| |||
1917 - հուլիսի 7, 1923 | |||
Նախորդող | Պաշտոնը ստեղծվեց | ||
Հաջորդող | Պաշտոնը լուծարվեց | ||
| |||
հուլիսի 19, 1941 - փետրվարի 25, 1946 | |||
Նախորդող | Սեմյոն Տիմոշենկո | ||
Հաջորդող | նույն ինքը՝ որպես ԽՍՀՄ զինված ուժերի ժողովրդական կոմիսար | ||
Կուսակցություն՝ | ՌՍԴԲԿ (1901-1918) ԽՄԿԿ (1918–1953) | ||
Կրթություն՝ | Թբիլիսիի հոգևոր ճեմարան (մայիսի 29, 1899) և Գորիի ծխական դպրոց (հունիս 1894) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հեղափոխական, հրապարակախոս, պետական գործիչ և լեզվաբան | ||
Ազգություն | վրացի | ||
Դավանանք | աթեիզմ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 18, 1878(1878-12-18)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | մարտի 5, 1953(1953-03-05)[4][5][6][…] (74 տարեկան) | ||
Վախճանի վայր | Մոսկվա, ՌԽՍՖՀ, ԽՍՀՄ | ||
Թաղված | Կրեմլի պատի պանթեոն | ||
Դինաստիա | Ստալինների ընտանիք[7] | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն[8][9], Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ[10][11] | ||
Ի ծնե անուն | վրաց.՝ იოსებ ბესარიონის ძე ჯუღაშვილი | ||
Հայր | Վիսարիոն Ջուղաշվիլի | ||
Մայր | Եկատերինա Գելաձե | ||
Ամուսին | Եկատերինա Սվանիձե (1906-1907) Նադեժդա Ալիլուևա (1919-1932) | ||
Զավակներ | Յակով Ջուղաշվիլի Վասիլի Ջուղաշվիլի Սվետլանա Ալիլուևա Արտյոմ Սերգեև (որդեգրված) | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ |
Խորհրդային Միության հերոս | ||
1920-ական թվականներին դարձել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, նաև ամբողջ Խորհրդային Միության առաջնորդ։ Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները։ Հաշվեհարդար է տեսել բոլոր ներկա և նախկին քաղաքական հակառակորդների հետ։ Նրա կառավարման տարիներին 1930-ական թվականների բռնաճնշումները դարձել են զանգվածային։ Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին։ Նույնիսկ մեկ փոքր օրենք խախտելու դեպքում քաղաքացուն կարող էին ձերբակալել և Ստալինյան ճամբարներ ուղարկել, որտեղ տառապում էին անհիմն մեղադրանքներով դատապարտված բազում մարդիկ։
Ծայրահեղ բռնի միջոցներով Ստալինը իրականացրել է ԽՍՀՄ ինդուստրացումն ու կոլեկտիվացումը։ Նրա անունով է կոչվել Ստալինգրադ (ներկայումս՝ Վոլգոգրադ) քաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ») ժամանակ (1941 թվականի օգոստոսի 8-ից) և հետպատերազմյան շրջանում եղել է ԽՍՀՄ գերագույն գլխավոր հրամանատար։ Կարողացել է միավորել ժողովրդի ուժերը և փոխել պատերազմի ընթացքը։ Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան միության ստեղծմանը։ Դրա շնորհիվ Սովետական Միությանը հաջողվեց հաղթել նացիստական Գերմանիային։ Ստալինին նաև շնորհվել է «Գեներալիսիմուս» կոչումը։
Հետպատերազմյան տարիներին Ստալինի նախաձեռնությամբ կրկին ծայր են առել բռնությունները։
Մահացել է 1953 թվականին՝ 74 տարեկան հասակում։ Թաղմանը մասնակցում էին Մոսկվայի գրեթե բոլոր բնակիչները։ Թաղման երկար արարողության ժամանակ մարդկանց մահվան դեպքեր են արձանագրվել։ Սկզբում Ստալինի մարմինը չէին հանձնել հողին, այլ ամփոփել էին Կարմիր հրապարակի Լենինի դամբարանում (այն սկսվեց կոչվել Վ. Լենինի և Ի. Ստալինի դամբարան)։ Սակայն Նիկիտա Խրուշչովի կառավարման տարիներին՝ 1961 թվականի հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը նրա դին գաղտնի հանվեց դամբարանից և թաղվեց Կրեմլի պատի պանթեոնում։
Համարվելով 20-րդ դարի ամենանշանավոր դեմքերից մեկը, Ստալինը միջազգային մարքսիստ–լենինիստական շարժման մեջ համատարած անձի պաշտամունքի սուբյեկտ էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո էլ Ստալինի ժողովրդականությունը Ռուսաստանում չի նվազել։ Այնուամենայնիվ, ստալինյան ամբողջատիրական համակարգը պատասխանատու է զանգվածային բռնաճնշումների, էթնիկական զտումների, զանգվածային տեղահանությունների, մահապատիժների և արհեստական սովերի համար, որոնց զոհ են գնացել միլիոնավոր մարդիկ։