Լիլիա Բրիկ
From Wikipedia, the free encyclopedia
Լիլյա Յուրիի Բրիկ (ռուս.՝ Лиля Юрьевна Брик, ծնված՝ Լիլյա (Լիլի) Ուրիի Կագան, հոկտեմբերի 30, 1891, Մոսկվա[4] - օգոստոսի 4, 1978, Մոսկվա[5]), «ռուսական ավանգարդի» մուսա, 20-րդ դարի ամենահայտնի գրական-գեղարվեստական սալոնի տիրուհի, հուշագրությունների հեղինակ, ռուս գրող Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հասցեատեր, որը մեծ դեր է խաղացել պոետի կյանքում։ Լիլիա Բրիկի կենսագրությունը միահյուսված է Էլզա Տրիոլեի, Օսիպ Բրիկի, Վիտալի Պրիմակովի, Վասիլի Քաթանյանի, տարբեր երկրների արվեստի ու գրականության բազում գործիչների ճակատագրերի հետ։ Բրիկը Մոսկվայում ստեղծեց Մայակովսկու առաջին թանգարանը (հետագայում լուծարվեց)։ 1950-ական թվականների վերջերից գրաքննությունը ձգտում էր հեռացնել Բրիկի ազգանունը Մայակովսկու կենսագրությունից։ Ինքնասպան է եղել 1978 թվականին։
Լիլիա Բրիկ ռուս.՝ Лиля Брик | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 30 (նոյեմբերի 11), 1891[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 4, 1978(1978-08-04)[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Պերեդելկինո, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կանանց բարձրագույն դասընթացներ և Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, քանդակագործ, կինոդերասանուհի, գրող, արձակագիր, թարգմանչուհի և հիշատակագիր |
Ամուսին | Օսիպ Բրիկ, Վիտալի Պրիմակով և Վասիլի Քաթանյան |
Lilya Brik Վիքիպահեստում |