Լոս Անջելես
From Wikipedia, the free encyclopedia
Լոս Անջելես (անգլ.՝ Los Angeles, [lɒs ˈændʒələs], իսպ.՝ Los Ángeles, [los ˈaŋxeles], հնացած՝ Լոս Անժելոս, Լոս Անժելես, Լոս Անխելես, հայտնի է նաև որպես L.A. կամ City of Angels՝ Հրեշտակների քաղաք), քաղաք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, տեղակայված է Խաղաղ օվկիանոսի ափին, Միացյալ Նահանգների ամենահայահոծ քաղաքն է։ Բնակչության թվաքանակով խոշորագույնն է նահանգում և երկրորդը՝ պետության մեջ (2009 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ուներ 3 831 868 բնակիչ)[3]։ Քաղաքը համարվում է համանուն շրջանի վարչական կենտրոնը, ինչպես նաև Մեծ Լոս Անջելեսի՝ 17 միլիոն բնակչություն ունեցող ագլոմերացիայի կենտրոնը։ Լոս Անջելեսի բնակիչներին անվանում են «Angelenos» (արտասանվում է՝ [անջելինոս])[4]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լոս Անջելես | |||||
անգլ.՝ City of Los Angeles | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Հիմնադրված է | սեպտեմբերի 4, 1781 թ. | ||||
Մակերես | 1302,15171 կմ² | ||||
ԲԾՄ | 93 մետր | ||||
Բնակչություն | ▼3 898 747 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2] | ||||
Ժամային գոտի | UTC-8, PDT? և UTC-7 | ||||
Հեռախոսային կոդ | 213, 310, 424, 323, 747 և 818 | ||||
Փոստային դասիչ | 90001–90068, 90070–90084, 90086–90089, 90091, 90093–90097, 90099, 90101–90103, 90174, 90185, 90189, 90291–90293, 91040–91043, 91303–91308, 91342–91349, 91352–91353, 91356–91357, 91364–91367, 91401–91499 և 91601–91609 | ||||
Պաշտոնական կայք | lacity.gov(անգլ.) | ||||
| |||||
Լոս Անջելեսը տեղակայված է մի մեծ ավազանում, որը մի կողմից շրջապատված է Խաղաղ օվկիանոսով, իսկ մյուս կողմերից լեռներով, որոնց բարձրությունը հասնում է մինչև 3000 մետր։ Իսկական քաղաքը, որը զբաղեցնում է մոտ 1210 կմ² տարածք, համարվում է մեծ Լոս Անջելես շրջան (Կալիֆոռնիա)ի Շրջանային կենտրոն (ԱՄՆ)ը, որը երկրի ամենաբնակեցված շրջանն է։ Այն համարվում է Լոս Անջելեսի մետրոպոլիայի տարածքի կենտրոնը՝ 13.1 միլիոն բնակիչներով, որը Նյու Յորք քաղաքից հետո երկրորոդ ամենամեծ քաղաքն է ԱՄՆ-ում[5]։
Պատմականորեն լինելով Չումաշիների և Տոնգվաների բնակավայրը, Լոս Անջելեսը պաշտոնապես հիմնադրվել է 1781 թվականի սեպտեմբերի 4-ին, իսպանացի կառավարիչ Ֆելիպե դե Նեվեի կողմից։ 1821 թվականի Մեքսիկայի անկախության պատերազմից հետո այն դարձել է Մեքսիկայի առաջին կայսրության մի մասը։ 1848 թվականին Ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո Լոս Անջելեսը և Կալիֆոռնիայի մնացած մասը ձեռք է բերվել Գվադելուպե-Հիդալգո պայմանագրով և դարձել է Միացյալ Նահանգների մի մասը։ Լոս Անջելեսը միավորվել է որպես ինքնավար շրջան 1850 թվականի ապրիլի 4-ին՝ Կալիֆոռնիայի պետականության ձեռք բերումից հինգ ամիս առաջ։ 1980-ականների նավթի հայտնագործումը ապահովեց քաղաքի արագ աճը[6]։ 1913 թվականի Լոս Անջելեսի ջրուղու ավարտից հետո, որն ապահովում էր արևմտյան Կալիֆոռնիայի ջրամատակարարումը, ապահովվեց քաղաքի հետագա շարունակական աճը։
«Հրեշտակների քաղաք» անվամբ հայտնի այս քաղաքը ճանաչված է նաև իր Միջերկրածովյան կլիմայով, էթնիկ բազմազանությամբ և զարգացող մետրոպոլիտենով։ Քաղաքը համարվում է նաև ազգի հիմնական տնտեսական շարժիչը։ Լոս Անջելեսը հայտնի է նաև որպես Հոլիվուդի տուն, որը աշխարհի ժամանցային արդյունաբերության գլխավոր կենտրոնն է։ Լոս Անջելեսը հյուրընկալել է 1932 և 1984 թվականների ամառային Օլիմպիական խաղերը և երրորդ անգամ կհյուրընկալի խաղերը 2028 թվականին։ Լոս Անջելեսում հայերը կազմում են բնակչության 15 տոկոսը (600.000 մարդ)։ Այն համարվում է համաշխարհային խոշորագույն մշակութային, գիտական տնտեսական, կրթական կենտրոններից մեկը[7][8]։ Քաղաքը նաև կինոյի, երաժշտության, հեռուստատեսության և համակարգչային խաղերի ոլորտի արդյունաբերության խոշորագույն կենտրոններից մեկն է։