Կրիտարխիա
From Wikipedia, the free encyclopedia
Կրիտարխիա (նաև կրիտոկրատիա), դատավորների իշխանության վրա հիմնված սոցիալական համակարգ (եբր. שופטים, շոֆտիմ)։ Գոյություն է ունեցել Հին Իսրայելում այն ժամանակահատվածում, որը նկարագրված է Իսրայելի դատավորների գրքում[1]։ Տերմինը կազմավորվել է հին հունարեն κριτής (kritēs) - դատավոր և ἀρχή (arkhē) - իշխանություն բառերից։ Տերմինի կիրառումը տարածվել է դատավորների իշխանության վրա այդ բառի ժամանակակից իմաստով, ինչպես նաև կիրառվում է Սոմալիի համար, որտեղ դատարանների իշխանությունն իրականացվում է Խիր կոչվող իրավական ավանդույթի համակարգի միջոցով[2]։