Հավատի հիմքեր
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամում առանձնացվում է 2 հասկացություն՝ իսլամի կրոնի հիմնասյուներ (արաբերեն՝ أركان الدين, առքան ալ-դին) և հավատի հիմքեր (արաբերեն՝ أصول الدين, ուսուլ ալ-դին)։ Հավատքի հիմքերը դոգմաներ են, որոնք ձրավորվել են երկար ժամանակի ընթացքում, իսկ հիմնասյուները իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են։
|
Մուսուլմանական (սուննիական և շիական) դավանաբանության ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել մութազիլիական դավանաբանությունը՝ դոգմաների առաջին համակարգը իսլամում, որը վերջնականապես ձևավորվել է 9-րդ դարի առաջին կեսին։ Մութազիլիականների դավանաբանական համակարգի հինգ «հիմքերի» նման՝ սուննի աստվածաբանները սահմանել են 5 հիմնական դոգմա։