Ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Ճգնաժամ (հին հունարեն՝ κρίσις — որոշում, շրջադարձային կետ), հեղաշրջում, անցումային վիճակ, ճեղք, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, որի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամը ի հայտ է բերում թաքնված հակասություններ և անհամաչափություններ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։ Կարող է դիտվել որպես ֆենոմեն (անիրական մի բան), տնտեսական գործոն (գործունեության պայման), քաղաքական, սոցիոլոգիական, տնտեսական կատեգորիա։