Մուլտիպլիկացիա
From Wikipedia, the free encyclopedia
Անիմացիա (անգլ.՝ Animation) շարժման պատրանք ստեղծելու և միմյանցից աննշան տարբերվող անշարժ պատկերների արագ փոփոխման գործընթացն է։
Ենթակատեգորիա | կինոարդյունաբերություն | |
---|---|---|
Հայտնաբերող կամ հնարող | Էմիլ Ռեյնո | |
Հայտնաբերման ամսաթիվ | Դեկտեմբեր 1888, 28 Հոկտեմբերի 1892 | |
Product or material produced or service provided | մուլտֆիլմ, անիմացիոն սերիալ, animated art | |
Ով է կիրառում | մուլտիպլիկացիոն տնօրեն, մուլտիպլիկատոր |
Անիմացիա կարելի է ստեղծել կա՛մ անալոգային տարբերակներով, ինչպիսիք են սահատետրը, կինոժապավենը, տեսաֆիլմերը, կա՛մ թվային ծրագրերի միջոցով (gif շարժապատկերներ, Flesh-ով ստեղծված անիմացիաներ, թվային տեսահոլովակներ)։ Անիմացիա ստեղծելու համար օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ թվում՝ թվային ֆոտոխցիկ, համակարգիչ, պրոյեկտոր։
Շարժապատկերները ստեղծվում են ավանդական և ստոպ-կադր անիմացիոն մեթոդներով։ Ստոպ-կադր անիմացիայում օգտագործում են երկչափ կամ եռաչափ օբյեկտներ, ինչպես օրինակ՝ թղթի կտորներ, տիկնիկներ կամ կավե արձանիկներ։ Կադրերը ցուցադրվում են արագ հերթագայությամբ, սովորաբար 24, 25, 30, կամ 60 կադր մեկ վայրկյանում։
Լատիներեն animātiō «կենդանություն պարգևող գործողություն», animō («կենդանացնել» կամ «կյանք տալ») և ātiō («գործողություն»)[1]։