Նիդերլանդներ
պետություն / From Wikipedia, the free encyclopedia
Նիդերլանդներ (հոլ.՝ Nederland ( արտասանություն)), երկիր Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Արուբայի և Նիդերլանդյան Անտիլների (Կենտրոնական Ամերիկա) հետ միասին մտնում է Նիդերլանդների Թագավորության կազմի մեջ։ 2020 թվականին երկիրը հրաժարվել է ոչ պաշտոնական «Հոլանդիա» անվանումից[7]։
Նիդերլանդներ Nederland | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Կարգավիճակ | պետական կազմավորում Նիդերլանդների թագավորության կազմում և երկիր | ||||
Մտնում է | Նիդերլանդների Թագավորություն | ||||
Ներառում է | Խրոնինգեն, Ֆրիսլանդիա, Խելդեռլանդ, Հարավային Հոլանդիա, Հյուսիսային Հոլանդիա, Օվերեյսել, Հյուսիսային Բրաբանդ, Լիմբուրխ, Ֆլևոլանդ, Զեյլանդ, Դրենթե, Ուտրեխտ, Բոնեյրե, Սինտ Էվստատիուս և Սաբա կղզի | ||||
Պետական լեզու | հոլանդերեն[1] | ||||
Մայրաքաղաք | Ամստերդամ[2] | ||||
Պետական կարգ | խորհրդարանական միապետություն և սահմանափակ միապետություն | ||||
Օրենսդիր մարմին | States General? | ||||
Երկրի ղեկավար | Վիլեմ Ալեքսանդր | ||||
Կառավարության ղեկավար | Մարկ Ռիուտե[3] | ||||
Մակերես | 41.528 կմ² | ||||
Ջրային % | 18, 41% ջրային | ||||
Ազգաբնակչություն | ▲17 590 672 մարդ (հունվարի 1, 2022)[4] | ||||
Խտություն | 397, 7 մարդ/կմ² | ||||
Կրոն | 29% կաթոլիկ, 9 % ռեֆորմացված, 6 % բողոքական, 4 % ռեֆորմատորական, 4 % իսլամ, 42 % ոչ-կրոնական | ||||
Հիմն | Նիդերլանդների հիմն[5] | ||||
Կարգախոս | Ik zal handhaven և Je maintiendrai | ||||
Հիմնադրված է | հունվարի 19, 1795 թ. | ||||
Արժույթ | եվրո | ||||
Կենտրոնական բանկ | De Nederlandsche Bank? | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +31 | ||||
Ինտերնետ-դոմեն | .nl | ||||
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,931[6] | ||||
rijksoverheid.nl(նիդեր.) |
Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Մաասի և Շելդայի գետաբերանի մոտ գտնվող կղզիների խումբը (Զեյլանդ մարզում) և Վադենյան ծովում գտնվող արևմտա-ֆրիզյան կղզիները։
Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անունը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 հզ. կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 հզ. կմ² (մակերեսի 18 %-ից ավելին կազմում են ներքին ջրերը)։ Ավելի քան 16,5 միլիոն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7 մարդ/կմ²)։
Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է, որտեղ իշխանությունը բաժանված է նախարարների, խորհրդարանի և թագավորի միջև։ Նիդերլանդները Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համահիմնադիր-անդամներից է։ Բելգիայի և Լյուքսեմբուրգի հետ, մաս է կազմում Բենիլյուքսի միությանը։
Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում։ Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր։