Նուար ֆիլմ
From Wikipedia, the free encyclopedia
Նուար, կինեմատոգրաֆիական տերմին, որը վերագրվում է 1940-1950-ականների Հոլիվուդյան քրեական դրամաներին, որոնց մեջ արտահայտված է պեսիմիզմի, անհավատարմության, հուսահատության և ցինիզմի մթնոլորտը, ինչը հատկապես բնորոշ է Երկրորդ Համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակաշրջանի ամերիկյան հասարակությանը։ Դասական նուարի ժամանակաշրջանն ընկած է «Մալթիական բազե» և «Չարի կնիքը» ֆիլմերի միջև։ Նուարների կերտման գործում մասնագիտացել են այնպիսի ռեժսիորներ ինչպիսիք են Ռաուլ Ուոլշը, Ջոն Հյուսթոնը, Ռոբերտ Սյոդմակը, Օտտո Պրեմինգերը և Ֆրինց Լանգը, ինչպես նաև իրենց տվյալ ժանրի զարգացման մեջ իրենց ներդրումն են ունեցել այնպիսի կիոնյի մեծ վարպետներ, ինչպիսիք են Սթենլի Կուբրիկը, Օրսոն Ուելսը, Բիլի Ուայլդերը, Նիքոլաս Ռեյը և Ալֆրեդ Հիչքոքը։ Հանրահայտ դետեկտիվների և բացասական կերպարների են ստեղծել Համֆրի Բոգարտը, Դենա Էնդրյուսը, Բերտ Լանկաստերը և Օրսոն Ուելսը։ Իսկ Ճակատագրական կանանց կերպարները կերտել են այդ ժամանակվա գրեթե բոլոր հոլիվուդյան կինոաստղերը, ինչպիսիք են Ռիտա Հեյվորդը, Ինգրիդ Բերգմանը, Ջոան Կրոուվֆորդը, Լորեն Բեկոլլը, Բարբարա Ստենվիկ, Էյվա Գարդներ Ջին Թիրնի։ Սցենարի առումով նուարը տարբերվում էր ամերիկյան տիպական դետեկտիվից, իսկ կինեմատոգրաֆիայի տեսանկյունից շատ բաներ վերցված էին գերմանական էքսպրեսիոնիզմից։ Լանգից բացի, մի շարք այլ նուարի վարպետներ իրենց գիտելիքներն ամրապնդել էին գերմանական կինեմատոգրաֆիայում մինչև պատերազմի սկսելը։ Բացառված չէ նաև ֆրանսիական ռեալիզմի ազդեցությունը 1930-ականների վերջին։ Նուար ֆիլմեր նկարահանվել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում։