Ջոան Ռիվրզ
From Wikipedia, the free encyclopedia
Ջոան Ալեքսանդրա Մոլինսկի Սենգր Ռոզենբերգ, (անգլ.՝ Joan Alexandra Molinsky Sanger Rosenberg, հայտնի է նաև որպես Ջոան Ռիվրզ, հունիսի 8, 1933(1933-06-08)[1][1][2][…], Բրուքլին, Նյու Յորք և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 4, 2014(2014-09-04)[3][1][1][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4][11]), ամերիկյան դերասանուհի, կատակերգակ և հաղորդավարուհի։ Նկարահանվել է քսանհինգից ավելի գեղարվեստական ֆիլմերում, հեռուստատեսային ու վավերագրական բազմաթիվ ֆիլմաշարերում, էկրանավորված յոթ կատակերգական ներկայացումներում, մի շարք շոուներում և այլն։ «Էմմի» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր է[12]։ 1968 թվականին The New York Times-ի քննադատ Ջեք Գուլդը Ջոան Ռիվրզին բնորոշել է որպես «ամենայն հավանականությամբ՝ ամենածիծաղաշարժ կնոջ» (quite possibly the most intuitively funny woman alive)[13][14]: 2017 թվականին Rolling Stone ամսագիրը նրան 6-րդ տեղն է հատկացրել իր կազմած «Բոլոր ժամանակների 50 լավագույն կատակերգակ դերասաններ» ցանկում (50 best stand-up comics of all time)[15]: Այդ նույն տավա հոկտեմբեր ամսին հեռուստատեսային ակադեմիայի փառքի սրահում հանդիսավորությամբ բացվել է Ջոան Ռիվրզին նվիրված անկյունը։
- 1989 թվականի հուլիսի 26-ին Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է Ջոան Ռիվրզի աստղը[16][17]։
- 2013 թվականի մարտի 1-ին նրա և իր դստեր՝ Մելիսա Ռիվրզի պատվին կազմակերպվել է Փառքի արշավ, Նյու Յորք քաղաքի երկտախտակամած ավտոբուսներից մեկը կոչվել է նրանց անունով[18]։
Ջոան Ռիվրզ Joan Rivers | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1933(1933-06-08)[1][1][2][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 4, 2014(2014-09-04)[3][1][1][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | հուդայականություն[5][6] |
Կրթություն | Connecticut College? (1952), Բերնարդ քոլեջ (1954) և Կոլումբիայի համալսարան |
Գիտական աստիճան | Բակալավր (1954) |
Մասնագիտություն | կատակերգու, հեռուստահաղորդավարուհի, կինոռեժիսոր, սցենարիստ, գրող, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, լրագրող, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Աշխատավայր | Bond Clothing Stores? և The Tonight Show |
Ամուսին | Էդգար Ռոզենբերգ և Ջեյմս Սանգեր[7][8] |
Ծնողներ | հայր՝ Մեյեր Մոլոնսկի[7], մայր՝ Բեատրիս Գրըշման Մոլինսկի[7] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[9][10] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa |
Երեխաներ | Մելիսա Ռիվրզ |
Կայք | joanrivers.com |
Ստորագրություն | |
Joan Rivers Վիքիպահեստում |