Ռուսերեն
From Wikipedia, the free encyclopedia
Ռուսերեն (русский язык), ['ru.skʲɪj jɪ.'zɨk] լսել (օգնություն • ինֆո), հնդեվրոպական լեզուների ընտանիքի արևելասլավոնական լեզվախմբի լեզու։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուսերեն (այլ կիրառումներ)
Ռուսերեն русский язык | |
---|---|
Տեսակ | կենդանի լեզու, լեզու և բնական լեզու |
Ենթադաս | արևելա-սլավոնական լեզու[1] |
Երկրներ | Ռուսաստանի Դաշնություն, Հետխորհրդային երկրներ, Իսրայել, ԱՄՆ |
Պաշտոնական կարգավիճակ | Ռուսաստան Բելառուս Ղազախստան Ղրղզստան Վիճելի տարածքներ Հարավային Օսիա Մերձդնեստր Արցախի Հանրապետություն |
Խոսողների քանակ | 154 000 000 մարդ (2019)[2] |
Վերահսկող կազմակերպություն | ՌԱԱ Ռուսաց լեզվի ինստիտուտ |
Լեզվակիրների թիվը | մայրենի՝ 164 միլիոն, երկրորդ լեզու՝ 114 միլիոն։ Ընդհանուր՝ 300 - 350 միլիոն։ |
Ռեյտինգ | 8 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | անվտանգ[3] |
Գրերի համակարգ | կիրիլիցա |
IETF | ru |
ԳՕՍՏ 7.75–97 | ռուս 570 |
ISO 639-1 | ru |
ISO 639-2 | rus |
ISO 639-3 | rus |
Ռուսերենի տարածվածություն | |
Russian language Վիքիպահեստում |
Ռուսերեն խոսում է աշխարհում 278 միլիոն մարդ։ Ամենատարածված սլավոնական լեզուներից է։ Պետական լեզու է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում։ Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է, ինչպես նաև մի շարք եվրոպական և ասիական երկրների երկրորդ պետական լեզուն է։
Ըստ աշխարհի լեզուների դասակարգման՝ ռուսերենը զբաղեցնում է չորրորդ տեղն ամենաթարգմանվող լեզուների շարքում, ինչպես նաև՝ յոթերորդ տեղը այն լեզուների շարքում, որոնցով թարգմանվում է գրքերի մեծամասնությունը[4]։ 2013 թվականին ռուսաց լեզուն համացանցի ամենահանրամատչելի լեզուների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը[5]։
Ռուսաց լեզվի հնչակարգային կառուցվածքին բնորոշ են բաղաձայն հնչույթների ճյուղավորված համակարգը (37 հնչույթներ, մեծ մասամբ երկակի իրենց հատկանիշներով՝ կոշտություն-փափկություն, խուլություն-ձայնեղություն) և նկատելիորեն նվազ բարդ, պատմականորեն պարզեցված ձայնավորների համակարգ (ընդամենը 6 հնչույթ) և նրանց և մյուսների դիրքային ձևափոխումների բազմազանությամբ հանդերձ։ Սովորաբար վանկային են համարվում ձայնավոր հնչյունները։ Շեշտադրությունը դինամիկ է կամ ուժային (բառաձևի վանկերից մեկը՝ շեշտվածը, առանձնանում է մյուսներից առավել ուժգին արտաբերմամբ), տարբեր տեղեր զբաղեցնող (ամրացված չէ բառաձևի սկզբի կամ վերջի նկատմամբ որևէ կոնկրետ վանկի), շարժական (մեկ բառի տարբեր ձևերում կարող են շեշտվող լինել տարբեր վանկեր և տարբեր ձևույթներ)[6]։
Ռուսաց լեզուն, ըստ հնչյունակազմական դասակարգման, թեքական համադրական լեզու է, այսինքն՝ բառույթների քերականական նշանակությունը փոխանցվում են միաժամանակ մի քանի քերականական նշանակություն ունեցող ածանցների օգնությամբ։ Օրինակ՝ գոյականների վերջավորությունները ցույց են տալիս բառաձևի սեռը, թիվը և հոլովը։
Ռուսաց լեզվի մասին գիտությունների համալիրը կոչվում է լեզվաբանական ռուսիստիկա, որը հանդիսանում է ավելի լայն՝ ռուսիստիկա կոչվող երկրագրական դիսցիպլինայի մաս։