Սեպտեմբեր
հուլյան և գրիգորյան օրացույցներում իններորդ ամիսը / From Wikipedia, the free encyclopedia
Սեպտեմբեր, տարվա իններորդ, աշնան առաջին ամիսը։ Սեպտեմբերին հարավային կիսագնդում սկսվում է գարունը։ Ունի երեսուն օր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեպտեմբեր (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ներկայիս տարվա բաժանումը ամիսների գոյություն ունի ավելի քան երկու հազար տարի։ Նա մեզ մոտ է եկել Հուլիոսյան օրացույցի հետ՝ Հին Հռոմից։ Այդտեղից էլ եկել են ամիսների անունները։
Ինչպես հայտնի է, հռոմեացիների Նոր տարին սկսվում էր գարնանը, և ամիսները սկզբում պարզապես համարակալվում էին, առաջինը այն ամիսն էր, որը հիմա կոչվում է մարտ։ Բայց ժամանակի ընթացքում միայն չորս ամիս մնացին թվական անուններով։ Այսինքն յոթերորդից մինչև տասներորդը ներառյալ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր, իհարկե, մարտը հաշվելով որպես առաջին ամիս։ Մնացած ամիսները վերանվանվեցին։
Սեպտեմբերը շարունակում է հաջորդ երեք ամիսների նման պահել թվային անվանումը. լատիներեն սեպտիմ՝ յոթ բառից է։
Հայկական տոմարում համընկնում է հոռի ամսվա հետ։