Վրաստանի դեմոկրատական հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Վրաստանի դեմոկրատական հանրապետություն (վրաց.՝ საქართველოს დემოკრატიული რესპუბლიკა), անկախ վրացական պետություն Հարավային Կովկասում 1918-1921 թվականներին։ Հիմնադրվել է 1918 թվականի մայիսի 26-ին՝ անջատվելով Անդրկովկասյան Ֆեդերացիայից[2]։ Տարածքը կազմել է առավելագույնը 107 600 քառ. կմ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Քարտեզ2 | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Թբիլիսի[1] | |||
Մակերես | 107.600 կմ2(1918) | |||
Բնակչություն | 2.500.000 (1919) | |||
Լեզու | վրացերեն | |||
Ազգություն | վրացիներ, հայեր, ռուսներ | |||
Կրոն | Վրաց ուղղափառ եկեղեցի | |||
Հիմն | Թավիսուփլեբա | |||
Արժույթ | վրացական լարի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | հանրապետություն |
Վրաստանի մայրաքաղաքը Հարավային Կովկասի քաղաքական ու մշակութային կենտրոն Թբիլիսին էր։ Սկզբնական շրջանում, երբ ավարտվում էր Առաջին համաշխարհային պատերազմը, Գերմանական կայսրության հովանավորության ներքո Վրաստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը Քութայիսի և Թիֆլիսի նահանգներում հռչակում է երկրի անկախությունը[3]։ 1918 թվականի Մուդրոսի զինադադարից հետո տարածաշրջանում Օսմանյան կայսրության ու Գերմանիայի ազդեցությունը վերանում է, և այն անցնում է Միացյալ Թագավորության հսկողության ներքո։ Բացի Թիֆլիսի ու Քութայիսի նահանգներից, պետության սահմաններում են եղել նաև Բաթումի մարզն ամբողջությամբ, Կարսի մարզի հյուսիսային ու արևելյան հատվածները, Սուխումի և Զաքաթալայի շրջանները, տարբեր ժամանակներում՝ Սոչի քաղաքը, հատվածներ Էրզրումի ու Տրապիզոնի նահանգներից։
1921 թվականին Խորհրդային Հայաստանից 11-րդ Կարմիր բանակի զորքերը հարավից մտան Վրաստան, գրավեցին Թբիլիսին և երկրում հաստատեցին խորհրդային կարգեր։ 1921 թվականի մարտի 18-ին Վրաստանի դեմոկրատական հանրապետությունը լուծարվեց, և հիմնադրվեց Վրացական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը[4][5]։