Տրայանոս
From Wikipedia, the free encyclopedia
Տրայանոս (լրիվ անունը՝ Մարկոս Ուլպիոս Ներվա Տրայանոս, լատին․՝ Marcus Ulpius Nerva Traianus; 53 թ. սեպտեմբերի 15, Իտալիկա, Իսպանիա - օգոստոսի 8/օգոստոսի 9 117 թ., Սելինունտ, Կիլիկիա), Հռոմի կայսր Անտոնինոսների հարստությունից։
Տրայանոս | |
---|---|
Զինվորական կոչում | լեգատ և Իմպերատոր (Հին Հռոմ) |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 18, 53[1][2][3][…] |
Ծննդավայր | Իտալիկա, Իսպանական Բետիկա, Հռոմեական կայսրություն[1][4][2][…] |
Մահացել է՝ | օգոստոս 117[5] (63 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Selinus, Կիլիկիա, Հռոմեական կայսրություն[1][6][3][…] |
Տրայանոսի սյուն | |
Երկիր | Հին Հռոմ |
Տոհմ | Nerva–Antonine dynasty? և Ulpii Traiani? |
պետական գործիչ, քաղաքական գործիչ և սպա | |
Հայր | Մարկոս Ուլպիուս Տրայնոս[1][7] և Ներվա |
Մայր | Aureliana?[8][9][10][…] |
Երեխաներ | Հադրիանոս |
Հավատք | հին հռոմեական կրոն |
Ծնվել է Իսպանիայի Իտալիկ քաղաքում պետական և ռազմական գործիչ Մարկոս Ուլպիոս Տրայանոսի ընտանիքում։ Ապագա կայսրը վաղ հասակում անցել է ռազմական ծառայության՝ երկար տարիներ անցկացնելով կայսրության սահմանների վրա գործող բանակում։ 89 թ. ղեկավարել է Իսպանիայում տեղակայված հռոմեական լեգեոնները, 91 թ. Դոմիցիանոս կայսեր կողմից նշանակվել է կոնսուլ։ 97 թ. Ներվա կայսրը, բանակի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով որդեգրել է նրան։ 98 թ. Ներվայի մահից հետո Տրայանոսը կայսր է դարձել։ Նրա կողմից 101–106 թթ դակերի դեմ վարած պատերազմներն ավարտվել են Դակիայի` Հռոմեական կայսրությանը միացմամբ։ 114-116 թթ. Պարթևական պատերազմների ընթացքում հռոմեական բանակը հասել է մինչև Պարսից ծոցը և անգամ նա գրավել է Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիսը (Տիզբոն)։ 105 թ. հռոմեական նահանգի է վերածել նաբաթեական արաբների թագավորությունը։ Շուրջ 115 թ. հռոմեական նահանգի կարգավիճակ է ստացել Մեծ Հայքը։
Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը։ Հասարակական շինարարության լայնածավալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները։ Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները։ Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում։ Կայսեր նման հաջողությունները չէին կարող Հռոմում ընդդիմություն ձևավորել, նրա քաղաքական հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան նսեմացնել ժողովրդի աչքում։ Տրայանոսը մահացել է 117 թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին։ Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից՝ Հադրիանոսին։
1966 թվականին Հայաստանի տարածքում` Փոքր Վեդի գյուղում, հայտնաբերվել է Տրայանոսի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում։