Ֆեյսալ I
ժամանակակից Իրաքի հիմնադիրն ու առաջին թագավորը (1921-1933), Սիրիայի առաջին և վերջին թագավորը (1920 թ.) / From Wikipedia, the free encyclopedia
Ֆեյսալ I, (որոշ աղբյուրներում նաև՝ Ֆայսալ, արաբ․՝ فيصل بن حسين, մայիսի 20, 1885(1885-05-20)[1], մայիսի 20, 1883(1883-05-20)[2][3] կամ մայիսի 20, 1886(1886-05-20)[4], Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա[5] և Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[6] - սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[1], Բեռն, Շվեյցարիա), Սիրիայի (1920-ին) և Իրաքի (1921-1933 թթ.) թագավոր Հաշիմյանների դինաստիայից։
Ֆեյսալ I | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 20, 1885(1885-05-20)[1], մայիսի 20, 1883(1883-05-20)[2][3] կամ մայիսի 20, 1886(1886-05-20)[4] |
Ծննդավայր | Էթ Թաիֆ, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա[5] կամ Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն[6] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 8, 1933(1933-09-08)[1] |
Վախճանի վայր | Բեռն, Շվեյցարիա |
Բաղդադ | |
Երկիր | Օսմանյան կայսրություն, Սիրիայի թագավորություն և Իրաքի թագավորություն |
Տոհմ | Հաշիմյաններ |
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | |
Հայր | Ալ Հուսեյն իբն Ալի ալ Հաշիմի |
Երեխաներ | Ղազի I, Princess Azza of Iraq? և Princess Rajiha of Iraq? |
Հավատք | սուննի իսլամ |
Պարգևներ |
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) ժամանակ ամիրա Ֆեյսալը գլխավորել է արաբական ապստամբների հյուսիսային բանակը, որը 1918 թվականին թուրքերից ազատագրել է Սիրիայի և Անդրհորդանանի տարածքը։ Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում ստորագրել է արաբա-հրեական համաձայնագիր Խայիմ Վեյցմանի հետ։
1918-1920 թթ. Ֆեյսալը գլխավորել է Սիրիայի արաբական վարչությունը, 1920 թվականի մարտին հռչակվել Սիրիայի թագավոր։ Սիրիայի ֆրանսիական օկուպացիայից հետո, 1920 թվականի հուլիսի վերջին, վտարվել է երկրից։ 1921 թվականի օգոստոսին անգլիական գաղութային իշխանությունների աջակցությամբ հռչակվել է Իրաքի թագավոր։