«Տարօրինակ դեպքեր» սերիալի հերոսների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
«Տարօրինակ դեպքերը» ամերիկյան գիտական ֆանտաստիկա և սարսափ ժանրի սերիալ է՝ ստեղծված Դաֆեր եղբայրների կողմից Նեթֆլիքսի համար։ Իրադարձությունները զարգանում են 1980-ականներին Ինդիանա նահանգի Հոքինս քաղաքում։ Առաջին եթերաշրջանը զարգանում է 1983 թվականին և կենտրոնանում է Ուիլ Բայերսի անհետացման հետաքննության, քաղաքում կատարվող առեղծվածային իրադարձությունների ֆոնի մեծացման և տելեկինետիկ կարողություններով աղջկա հայտնվելու վրա, ով օգնում է Վիլի ընկերներին գտնել նրան[1]։ Երկրորդ եթերաշրջանը ընթանում է առաջինից մի տարի անց, երբ երեխաները փորձում էին վերադառնալ նորմալ կյանք և համակերպվել անցած տարի կատարված իրադարձությունների հետ։ Այս եթերաշրջանը ավելացնում է նոր հերոսների՝ Մաքս Մեյֆիլդին, նրա դաժան եղբայր Բիլլի Հարգրովը և Ջոյսի նոր սիրեցյալ Բոբ Նյուբին[2]։ Երրորդ եթերաշրջանը ընթանում է 1985 թվականի ամռանը և ցույց է տալիս երիտասարդ ընկերների պայքարը դեռահասական կյանքի դժվարությունների և կյանքի նետած նոր մարտահրավերների դեմ, մինչդեռ քաղաքին նոր վտանգ էր սպառնում։ Այս եթերաշրջանում ավելանում է նոր հերոս՝ Ռոբին Բաքլին։ Չորրորդ եթերաշրջանը ընթանում է 1986 թվականի գարնանը և ներկայացնում է հերոսների կյանքը երրորդ եթերաշրջանի բաժանումից հետո։ Չորրորդ եթերաշրջանը ավելացնում է նոր հերոսնրի՝ Էդի Մանսենը, Արջեյլը և Վեքնան։
Առաջին եթերաշրջանի ութ սերիաները թողարկվել են Նեթֆլիքսում ՝ 2016 թվականի հուլիսի 15-ին[3]։ Ինը դրվագից բաղկացած երկրորդ եթերաշրջանը թողարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին[4], երրորդ եթերաշրջանի ութ սերիաները դուրս են եկել 2019 թվականի հուլիսի 4-ին[5]։ Չորրորդ եթերաշրջանը բաժանվեց երկու հատվածի` առաջին հատվածը՝ յոթ սերիաներով, թողարկվեց 2022 թվականի մայիսի 27-ին, իսկ երկրորդ հատվածի երկու սերիաները՝ 2022-ի հուլիս 1-ին։
Սերիալի հիմնական դերասանական կազմի անդամներն են՝ Վայնոնա Ռայդերը, Դեյվիդ Հարբորը, Ֆին Վուլֆհարդը, Միլլի Բոբբի Բրաունը, Գեյթեն Մատարացոն, Քալեբ Մաքլաֆլինը, Նատալիա Դայերը, Չարլի Հիթոնը, Քարա Բուոնոն և Մեթյու Մոդինը։ Նոա Շնափը և Ջո Քիրին առաջին եթերաշրջանում երկրորդական դեր էին կատարում, մինչև երկրոդ եթերաշրջանում միացան հիմնական դերասանական կազմին՝ Սեյդի Սինկի, Դակրե Մոնտգոմերիի, Շոն Էսթինի և Փոլ Ռեյզերի հետ միասին։ Երրորդ եթերաշրջանում անձնակազմին է միանում Մայա Հոուքը, իսկ Փրիա Ֆերգյուսոնը բարձրացվում է մինչև հիմնական կազմ։ Բրեդ Գելմանը կրկնվող դերեր ուներ երկրոդ և երրոդ եթերաշրջաններում, մինչև չորրոդ եթերաշրջանում միացավ հիմնական կազմին։ Ջոզեֆ Քուինը, Էդուարդո Ֆրանկոն և Ջեյմս Քեմբել Մ․ Բաուերը նույնպես միանում են հիմնական անձնակազմին չորրոդ եթերաշրջանում։
Այս ցուցակը իր մեջ ներառում է հիմնական կազմը, հրավիրված աստղերի,ովքեր ամբողջ սերիալի ընթացքում կատարել են կրկնվող դերեր և այլ աչքի ընկնող հյուրերին։