ԱՄՆ-ի պատմություն (1964-1980)
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի պատմությունը 1964 թվականից 1980 թվականներին ներառում է երկրի տնտեսության կտրուկ փոփոխություններ, բարգավաճման շրջանի ավարտ և 1970-ականների խորը տնտեսական ճգնաժամ, միջազգային տնտեսական մրցակցության սրացում, նավթի և այլ ապրանքների գների կտրուկ աճ։ Քաղաքական կյանքում գագաթնակետին է հասնում ԱՄՆ-ում սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժումը, և ավարտվում է Վիետնամի պատերազմը, սառը պատերազմում տեղի է ունենում լիցքաթափում, ԱՄՆ-ն առաջ է անցնում տիեզերական մրցավազքում՝ իր տիեզերագնացներին վայրէջք կատարելով Լուսնի վրա։ Այս դարաշրջանում Ամերիկայում սրվում է սերունդների հակամարտությունը, տեղի է ունենում սեռական հեղափոխություն, տարածվում է թմրանյութերի օգտագործումը։ Շրջանը ավարտվում է նախագահի պաշտոնում Ռոնալդ Ռեյգանի ընտրությամբ, որով բացվում է «Ռեյգանի դարաշրջանը»։