Աբու-Սաիդ Բահատուր Խան
From Wikipedia, the free encyclopedia
Աբու-Սաիդ Բահատուր Խան (հունիսի 2, 1305, Ուջան, Հայաստան - նոյեմբերի 30, 1335, Սոլթանիե, Զանջան, Իրան), Հուլավյան մոնղոլական պետության իշխան (1316–1335)։ Հարկերի վերաբերյալ նրա մի հրովարտակից, որը փորագրված է Անի քաղաքի մզկիթի վրա, պարզվում է, որ այդ շրջանում բնակչությունը (գլխավորապես Անի քաղաքի և շրջակայքի) տնտեսապես քայքայված էր տուրքերի, հարկերի ծանրության և կառավարիչների ու ավագների բռնությունների պատճառով։ Հրովարտակով կարգադրվում է «բացի տամղայից (առևտրի և արդյունագործական տուրք) և արդարացի հարկերից, ոչինչ չվերցնել բնակչությունից», որի նպատակն էր կանխել կառավարիչների և ավագների կամայականությունները, երկիրն ամայացնող արտագաղթը։ Հրովարտակում հասարակ ժողովուրդն անվանված է ռայա, ժողովրդի գլխավորները՝ ռայս, ավագները՝ քեդխուդա։
Աբու-Սաիդ Բահատուր Խան | |
---|---|
Աբու Սաիդի ժամանակաշրջանի (1316-1335) արծաթե մետաղադրամ։ Հատվել է 1320 թվականին՝ Անկարայում | |
Իշխանություն | 1316-1335 |
Թագադրում | 1316 |
Լրիվ անուն | Աբու-Սաիդ |
Ծնվել է՝ | հունիսի 2, 1305 |
Ծննդավայր | Ուջան, Հայաստան |
Մահացել է՝ | նոյեմբերի 30, 1335 (30 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Սոլթանիե, Զանջան, Իրան |
Սոլթանիե | |
Նախորդ | Օլջեյտու |
Հաջորդող | Արփա խան |
Ուղեկից | Բաղդադ Խաթուն |
Կին | Դելսադ Խաթուն |
Թագավորական Տուն | Բորջիգին |
Տոհմ | Մոնղոլական կայսրության Իլխանություն |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ալջեյտու |
Հավատք | սուննի իսլամ |
Աբու-Սայիդ իլխանի իշխանության ժամանակ 1319 թ-ին տեղի ունեցավ Հայոց մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժը, որը գրեթե հիմնահատակ ավերեց այն։ Շահնշահ Բ-ն քաղաքի վիճակը թեթևացնելու նպատակով դիմեց իլխան Աբու-Սայիդին և վերջինս դադարեցրեց քաղաքից գանձվող հարկերը՝ այն դարձնելով <խասինջու>: Սակայն այդ էլ չօգնեց և ավերված Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքը սկսեց ամայանալ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 47)։ |