Աբրահամյան կրոններ
From Wikipedia, the free encyclopedia
Աբրահամյան կրոններ, հավաքական առումով անվանում են նաեւ Աբրահամականություն, կրոնների խումբ է, որոնք համարում են, որ առաջացել են Աբրահամի Աստծուն պաշտելուց, որը Բրոնզի դարի իսրայելացիների սեմական կրոնն էր՝ այն ժամանակվա իսրայելական աղանդների ուղիղ իմաստով նախորդողը, որը նաեւ ներառում է իսրայելական երկու առանձին կրոնները՝ հուդայիզմն ու սամարեցիականությունը՝ հուդայիզմից[1] բխող Աբրահամյան այլ կրոններվ համատեղ։ Աբրահամյան կրոնները միաստավածային գաղափար ունեն, որոնք բխում են Աբրահամ եպիսկոպոսից (Թորայում, Հնգամատյանում, Աստվածաշնչում եւ Ղուրանում առկա կարեւոր անձ, որին ընդունում են հրեաները, սամարացիները, քրիստոնյաները, իսլամադավանները եւ այլք)[2][3]։ Աբրահամյան երեք գլխավոր կրոններն իրենց հիմք են համարում Աբրահամի երկու որդիներին․ հրեաների եւ քրիստոնյաների համար նրա երկրորդ որդի Իսահակն է, իսլամադավանների համար՝ նրա որդի Իսմայելը։
Աբրահամյան կրոնները տարածվեցին ամենուր քրիստոնեության միջոցով, որը 4-րդ դարասկզբին ընդունեց Հռոմեական կայսրությունը՝ Հայաստանից հետո, ինչեւ նաեւ իսլամի միջոցով՝ Ումայադ կայսրության կողմից՝ 7-րդ դարում։ Այսօր համեմատական կրոնում Աբրահամյան կրոնները հիմնական բաժանումներից են՝ հնդկականի, պարսկականի եւ արեւելաասիական կրոնների հետ մեկտեղ[4]։ Աբրահամյան կրոնները, ըստ իրենց հիմնադրման ժամանակացույցի, հետեւյալն են՝ հուդայականություն՝ Ք․ա․ 6-րդ դար[5], քրիստոնեություն՝ մեր թվարկության առաջին դար, եւ իսլամ՝ մեր թվարկության 7-րդ դար։ Քրիստոնեությունը, իսլամն ու հուդայիզմն Աբրահամյան այն կրոններն են, որոնք ամենամեծ թվով հավատացյալներն ունեն։ Աբրահամյան կրոններն ավելի քիչ հավատացյալներով հետեւյալններն են՝ Բահայիի հավատքը, Դրուզիզմը[6] (հաճախ համարում են Իսմայիլի իսլամի դպրոց), սամարականությունը եւ Ռասթաֆարին[7][8]։
Իսլամի կաթոլիկ գիտնական Լուի Մասինյոնը պնդում է, որ «Աբրահամյան կրոններ նշանակում է, որ այս բոլոր կրոնները բխում են հոգեւոր նույն աղբյուրից։ Ժամանակակից անվանման հոգնակի ձեւը ղուրանական հղում ունի՝ դին Իբրահիմ՝ Իբրահիմի կրոն՝ Աբրահամի արաբերեն անունից[9]։
Ծննդոց 5:4-8 գլխում Աստծո խոստումն Աբրահամի ժառանգների վերաբերյալ օրինակելի է հրեաների համար, ովքեր նրա մասին խոսում են «մեր հայր Աբրահամն» անվանումով։ Քրիստոնեության ի հայտ գալուց հետո Պողոս առաքյալը Թուղթ առ հռոմեացիներիս 4:11-12 գլուխներում նրան դիմում է որպես բոլոր ժողովուրդների հայր, ովքեր հավատ ունեն՝ թլպատված թե անթլպատ։ Իսլամը նմանապես իրեն համարում է Աբրահամի կրոն։ Աբրահամյան գլխավոր բոլոր կրոնները պնդում են Աբրահամի հետ ուղիղ կապը․
- Թորայում Աբրահամի մասին գրված է, որ նա իսրայելացիների նախահայրն է՝ իր կին Սառայից ծնված Իսաակ որդու միջոցով, որ նրան խոստացվեց Ծննդոց գրքում,
- Քրիստոնյաները իրենց ծագումը եւս կապում են հրեաների Աբրահամի հետ։ Քրիստոնյաները եւս պնդում են, որ Հիսուսի ծագումնաբանությունը սկսվում է Աբրահամից,
- Իսլամադավանները հավատում են, որ արաբ Մուհամեդն Աբրահամի Իշմաել որդուց է սերում;
- Բահայի հավատը քարոզում է, որ Բահաուլլան ծագում է Աբրահամից՝ իր կին Քետուրայի որդիներից սերված։