From Wikipedia, the free encyclopedia
Ադամ Ռիս (անգլ.՝ Adam Riess, դեկտեմբերի 16, 1969[1][2][3], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6]), ամերիկացի աստղաֆիզիկոս, 2011 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայից (Սոլ Պեռլմուտերի և Բրայն Շմիդտի հետ միասին) «գերնոր աստղերի դիտարկման միջոցով Տիեզերքի արագացված ընդարձակումը բացահայտելու համար»[15]։
Ադամ Ռիս անգլ.՝ Adam Guy Riess | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1969[1][2][3] (54 տարեկան) Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ, պրոֆեսոր, ֆիզիկոս և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Space Telescope Science Institute?[7] |
Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Watchung Hills Regional High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[8] |
Գիտական ղեկավար | Robert Kirshner? և William H. Press?[9] |
Պարգևներ | |
Adam Riess Վիքիպահեստում |
Ծնվել է 1969 թվականի դեկտեմբերին Վաշինգտոնում, հրեական ընտանիքում, երեք երեխաներից կրտսերն է[16][17]։ Հայրը՝ Մայքլ Ռիսը (1931—2007), ինժեներ-նավաշինարար էր և սառեցված սննդամթերք բաշխող Bistro International ընկերության տնօրենը, ծնողների հետ միասին 1936 թվականին ԱՄՆ էր ներգաղթել Գերմանիայից՝ Եվրոպա առագաստանավով[18]։ Մայրը՝ Դորիս Ռիսը, հոգեբան էր։ Ռիսի հորական գծով պապը՝ Կուրտ Ռիսը (1902—1990), լրագրող էր, ռազմական թղթակից և գրականագետ[19][20]։
Ադամ Ռիսը մեծացել է Նյու Ջերսի նահանգի Ուորրեն քաղաքում։ 1992 թվականին ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը և անդամագրվել Ֆի Դելտա Թետա անգլ.՝ Phi Delta Thetay ուսանողական ընկերությանը։ 1996 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է PhD աստիճան։ Դիսերտացիան, որի ղեկավարը Ռոբերտ Կիրշներն էր անգլ.՝ Robert Kirshner, Ia տիպի գերնոր աստղերի մասին էր։ Մինչև 1999 թվականը՝ Տիեզերական աստղադիտակի գիտական ինստիտուտ տեղափոխվելը, Ռիսը Բերկլիի համալսարանի Միլլերի ինստիտուտի հետազոտական ծրագրի անդամ էր։ 1998 թվականից Ադամ Ռիսը Բրայան Շմիդտի հետ համատեղ Ia տիպի գերնոր աստղերի առաջատար հետազոտողներից է։ Պեռլմուտերի գլխավորած խմբի հետ միասին Ռիսին հաջողվել է ապացուցել Տիեզերքի արագացված ընդարձակումը[21]։ Այս հայտնագործությունը Science ամսագիրն անվանել է «տարվա բեկում»։ 2005 թվականից Ռիսն աշխատում է Ջոնս Հոփքինսի համալսարանում, ինչպես նաև ղեկավարում է Հաբլի աստղադիտակով հեռացված գերնոր աստղեր հայտնաբերելու ծրագիրը։ Ռիսի խմբին հաջողվել է հետազոտել Տիեզերքի ընդարձակումը 10 միլիարդ տարի վաղեմությամբ ժամանակի համար։
2009 թվականից ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.