Ադեմար Բառե դը Սեն-Վենան
From Wikipedia, the free encyclopedia
Ադեմար ժան Կլոդ Բառե դը Սեն-Վենան (ֆր.՝ Adhémar Jean Claude Barré de Saint-Venant, օգոստոսի 23, 1797(1797-08-23)[1][2][3][…], Fortoiseau Castle, Վիլյե-էն-Բրե - հունվարի 6, 1886(1886-01-06)[1][2][3][…], Սենթ-Ուան), մեխանիկայի բնագավառի ֆրանսիացի գիտնական։ Փարիզի Գիտությունների Ակադեմիայի անդամ (1868)։ 1816 թ. ավարտել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցը։ Հիմնական աշխատությունները վերաբերում են առաձգականության տեսությանը, նյութերի դիմադրությանը, հիդրավլիկային և հիդրոդինամիկային։ Սահմանել է առաձգականության տեսության խնդիրների լուծման այսպես կոչված կիսահակադարձ մեթոդը, ձևակերպել է սահմանային պայմանների սեղմման սկզբունքը և կառուցել պրիզմայաձև ձողերի ոլորման և ծռման ընդհանուր տեսությունը (1855)։ Հետազոտել է առաձգական ձողերի փոխհարվածները։ Հիմք է դրել իդեալական պլաստիկ մարմնի պլաստիկության տեսությանը։
Ադեմար Բառե դը Սեն-Վենան ֆր.՝ Adhémar Barré de Saint-Venant | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23, 1797(1797-08-23)[1][2][3][…] Fortoiseau Castle, Վիլյե-էն-Բրե |
Մահացել է | հունվարի 6, 1886(1886-01-06)[1][2][3][…] (88 տարեկան) Սենթ-Ուան |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, քիմիկոս, engineer of the French Corps of Bridges and Roads և գրական թարգմանիչ |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկա, առաձգականության տեսություն[4][5], քաղաքաշինություն և Q3143694? |
Պաշտոն(ներ) | ընկերության նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց[6] և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Joseph Valentin Boussinesq?[7] |
Ինչով է հայտնի | Սեն-Վենանի սկզբունք |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Julie Rohault de Fleury?[10][11][12] |
Երեխա(ներ) | Raoul Barré de Saint-Venant?[10] |
Հայր | Jean Barré de Saint-Venant? |
Adhémar Jean Claude Barré de Saint-Venant Վիքիպահեստում |