From Wikipedia, the free encyclopedia
Ադոլֆ (Անտուան Ժոզեֆ) Սաքս (ֆր.՝ Antoine-Joseph (Adolphe) Sax, նոյեմբերի 6, 1814[1][2][3][…], Դինանտ, Նամյուր - փետրվարի 7, 1894[4], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), փողային նվագարանների բելգիացի վարպետ։ Սաքսոֆոն ստեղծողը։
Ադոլֆ Սաքս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1814[1][2][3][…] |
Ծննդավայր | Դինանտ, Նամյուր |
Մահացել է | փետրվարի 7, 1894[4] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | United Kingdom of the Netherlands և Բելգիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | Բրյուսելի թագավորական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | նվագարանների վարպետ, գյուտարար, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Ծնողներ | հայր՝ Charles-Joseph Sax?[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Adolphe Sax Վիքիպահեստում |
Փողային գործիքներ պատրաստել սկսել է հոր՝ Շառլ Ժոզեֆ Սաքսի ղեկավարությամբ։ 1840 թվականին կատարելագործել է կլառնետը և բաս-կլառնետը, 1841 թվականին արույրից պատրաստել նոր գործիք՝ կլառնետի մունդշտուկով, որը սեփական անունով կոչել է սաքսոֆոն։
1842 թվականից ապրել է Փարիզում։ Ստեղծել է սաքսոֆոնի տարատեսակներ, պղնձափողային գործիքների նոր ընտանիքներ՝ սաքսհոռններ և սաքստրոմբներ։ 1857 թվականից դասավանդել է Փարիզի կոնսերվատորիայում։ Հրատարակել է իր իսկ ստեղծած գործիքների ձեռնարկներ։
Թողնելով դպրոցը Սաքսը սկսում է զբաղվել նոր երաժշտական գործիքների դիզայնով։ Ադոլֆի առաջին խոշոր հայտնագործությունը բաս կլարնետի նոր տարբերակն էր, որը արտոնագրեց 24 տարեկանում։ 1841 թվականին Սաքսը տեղափոխվեց Փարիզ և սկսեց աշխատել նոր գործիքների հետ։ Մեծ հաջողության ստացան Սաքսի փողերը կամ սաքսահորները (անգլ.՝ saxhorn), որոնք 7 տարբեր չափերի էին և բերեցին ֆլյուգելհորնի ստեղծմանը։ Այսօր սաքսհորները հազվադեպ օգտագործվում են կոնցերտային խմբերում և նվագախմբերում։
1845 թվականին Սաքսը նաև զարգացրեց սաքսատրոմբոնների ընտանիքը, որոնք ավելի նեղ փող ունեին քան սաքսահորները, որոնք սակայն կարճատև կյանք ունեցան[8]։
Սաքսհորները լայնորեն տարածվեցին ամբողջ աշխարհով։ 1840-ականներին Սաքսը ստեղծեց կլարնետ֊բուրդոնը, որը կոնտրաբաս կլարնետի անհաջող տարբերակն էր։ Այս շրջանում էլ նա հենց ստեղծեց այն գործիքը, որի համար ներկայումս հայտնի է՝ սաքսաֆոնը, որը արտոնագրել է 1846 թվականի հունիսի 28֊ին։ Սաքսաֆոնը ստեղծվել է նվագախմբերում և կոնցերտային խմբերում նվագելու համար։ Կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզը 1842 թվականին դրական է արձագանքել այս նոր գործիքի մասին։ 1846 թվականին Սաքսը պատրաստեց սաքսաֆոնների մի ամբողջական շարք՝ սոպրանոյից մինչև ենթակոնտրաբաս[9]։
Սաքսը ավելի ուշ նույնպես շարունակեց նոր երաժշտական գործիքներ նախագծելը։ 1853-1858 թվականին Սաքսը տառապել է շրթունքների քաղցկեղով, բայց ամբողջությամբ բուժվել է։ Նա մահացել է 1894 թվականին Փարիզում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.