Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (ադրբ.՝ Азәрбајҹан Совет Сосиалист Республикасы՝ Ազերբայջան Սովեթ Սոսիալիսթ Ռեսփուբլիքասը), նաև՝ Ադրբեջանական ԽՍՀ կամ Խորհրդային Ադրբեջան, ԽՍՀՄ վարչատարածքային միավոր, 15 միութենական հանրապետություններից մեկը (1920-1991)։ Գտնվում էր Հարավային Կովկասի արևելյան մասում՝ Կասպից ծովի ափին։ Ուներ երկու ինքնավար միավոր՝ Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Բաքու | |||
Լեզու | Ռուսերեն, ադրբեջաներեն | |||
Ազգություն | Ադրբեջանցիներ, հայեր, ռուսներ, թալիշներ, թաթեր | |||
Հիմն | Ադրբեջանական ԽՍՀ-ի Պետական Օրհներգ | |||
Արժույթ | ԽՍՀՄ ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Ադրբեջանական Կոմկուսի առաջին քարտուղար | |||
Օրենսդրություն | Ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրություն (1937 թվական) | |||
Պատմություն |
Արևելքում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հյուսիս-արևելքում՝ Վրացական ԽՍՀ-ին, հյուսիսում՝ Ռուսաստանի ԽՍՖՀ-ին (Դաղստանի ԻԽՍՀ)։ Հարավում անցնում էր ԽՍՀՄ-Իրան պետական սահմանը։ Նախիջևանի անկլավը հյուսիսում և արևելքում սահմանակից էր Հայկական ԽՍՀ-ին, հարավում և արևմուտքում՝ Իրանին, ծայր հյուսիս-արևմուտքում անցնում էր թուրքական սահմանը։
Տարածքը կազմել է 86,6 հազար կմ2 (Կասպից ծովի մակարդակի անկման շնորհիվ տերիտորիան ավելացել է 3500 քառ. կմ), իսկ բանկչությունը՝ 7 037 867 մարդ (1989 թվականի տվյալներով)։ Մայրաքաղաքը եղել է ներկայիս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն։ Խոշոր քաղաքներն էին Կիրովաբադը, Սումգայիթը, Մինգեչաուրը, Շաքին։ Բաժանված էր 60 շրջանի, ուներ 57 քաղաք, 119 քաղաքատիպ ավան։
Այժմ նրա տարածքում գտնվում են երկու անկախ հանրապետություններ՝ Ադրբեջան և Արցախի Հանրապետություն։ Դրանցից երկրորդը չունի միջազգային ճանաչում, և անկախ է միայն փաստացի (դե ֆակտո)։