Ազգային գույներ
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային գույները սովորաբար պետությունների ազգային խորհրդանշանների մաս են կազմում։
Բազմաթիվ երկրներ և ազգեր ունեն պաշտոնապես ընդունված գույների համակցություններ՝ որպես իրենց «ազգային գույներ», մյուսներն էլ դե ֆակտո ունեն ազգային գույներ, որոնք ճանաչվում են համընդհանուր կիրառման արդյունքում։ Ազգային գույները տարբեր ձևերով հաճախ հայտնվում են տարբեր մեդիաներում՝ պետության դրոշից մինչև սպորտում կիրառվող գույներ։