հայ կինոռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Իոսիֆի Խաչատուրով (մարտի 8, 1930, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 1976, Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուզբեկ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, սցենարիստ, Ուզբեկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1957)։
Ալբերտ Խաչատուրով | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1930 |
Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ |
Մահացել է | փետրվարի 8, 1976 |
Մահվան վայր | Տաշքենդ, Ուզբեկական ԽՍՀ |
Կրթություն | Ուզբեկստանի արվեստի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Գործունեության տարիներ | 1953-1976 |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր սցենարիստ |
Ոճ(եր) | դրամա |
IMDb | ID 1293049 |
Ալբերտ Խաչատուրովը ծնվել է 1930 թվականին Տաշքենդ քաղաքում։ 1948 թվականին ավարտել է Տաշքենդի կինոդերասանների դպրոցը, իսկ 1953 թվականին Տաշքենդի Օստրովսկու անվան գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1953 թվականից եղել է Նամանգանի Նավոյի անվան դրամատիկական թատրոնին գլխավոր ռեժիսորը, իսկ 1960 թվականից՝ Խամզայի անվան ակադեմիական թատրոնի ռեժիսորը[1]։
1960-1976 թվականներին աշխատել է Ուզբեկֆիլմում որպես ռեժիսոր։ Դասավանդել է Տաշքենդի երաժշտական ուսումնարանում և Օստրովսկու անվան թատերական ինստիտուտում։ «Նաշտար» հանրապետական երգիծական կինոժուռնալի մի շարք սյուժեների ռեժիսորն է եղել[2]։
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1976 | Իվ ավագ եղբայրը |
1973 | Երկրպագուն |
1972 | Քեզ ընդառաջ |
1970 | Այրող արևի տակ |
1967 | Ֆարհադի սխրագործությունը |
1965 | Խղճին ընդառաջ |
1963 | Քո հետքերը |
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1973 | Երկրպագուն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.