Ալդեհիդներ (լատին․՝alcohol dehydrogenatus — սպիրտ առանց ջրածնի), ֆորմիլ խումբ պարունակող օրգանական միացություններ։ Վերջիններս ունեն R-CHO կառուցվածք[5], որտեղ R-ը կողմնային շղթան է, իսկ կարբոնիլային կենտրոնը (-CHO)՝ ֆորմիլ խումբը[6]։ Ալդեհիդները կետոններից տարբերվում են նրանով, որ կարբոնիլային խումբը գտնվում է մոլեկուլի ածխածնային կմախքի ծայրամասային դիրքում, ոչ թե երկու ածխածիններիատոմների միջև։ Ալդեհիդները շատ տարածված են օրգանական քիմիայում։