From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Իզեյլ Այվերսոն (անգլ.՝ Allen Ezail Iverson, հունիսի 7, 1975[1][2], Հեմփթոն, Վիրջինիա, ԱՄՆ[1][3]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։ Մինչև Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) հանդես գալը՝ Այվերսոնը հաճախել է Բեթելի ավագ դպրոց, որտեղ ունեցել է երկսպորտային կարիերա՝ խաղալով և՛ բասկետբոլ, և՛ ամերիկյան ֆուտբոլ։ Ընդ որում երկու սպորտաձևում էլ հաղթել է այսպես կոչված «Ասոշիեդ պրեսի վարկածով տարվա ավագ դպրոցի լավագույն խաղացող» (The Associated Press High School Player of the Year) մրցանակը և Վիրջինիա նահանգի 1-ին դիվիզիայի առաջնությունները։
Ալեն Այվերսոն Allen Iverson | ||
Այվերսոնը 2008 թվականին | ||
Դիրքը | Խաղարկող / հարձակվող պաշտպան | |
---|---|---|
Համար | № 3, 1 | |
Ի ծնե տրված անունը | Ալեն Իզեյլ Այվերսոն Allen Ezail Iverson | |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 7, 1975 (49 տարեկան) | |
Ծննդավայր | Հեմփթոն, Վիրջինիա ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 183 սմ | |
Քաշ | 75 կգ | |
Դրաֆթի տարի | 1996 / ռաունդ` 1 / ռնտր.` 1-ին | |
Դրաֆթ ակումբ | Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս | |
Կարիերայի պատմություն | ||
Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (1996-2006) Դենվեր Նագեթս (2006-2008) Դետրոյթ Փիստոնս (2008-2009) Մեմֆիս Գրիզլիս (2009) Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերս (2009-2010) Բեշիկթաշ (Թուրքիա)(2010-2011) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ավագ դպրոցից հետո ընդունվել է Ջորջթաունի համալսարան, որտեղ անցկացրել է երկու տարի և գրանցել համալսարանային առաջնության ռեկորդ՝ միջին միավորների քանակով (22,9 մ/խ)։ Համալսարանային առաջնության ընթացքում երկու անգամ արժանացել է տարվա պաշտպանի մրցանակին[4]։
Հաջող համալսարանային կարիերայից հետո մուտք է գործել 1996 թվականի NBA դրաֆթ, որի առաջին իսկ համարի ներքո ընտրվել է «Ֆիլադելֆիա Սեվնթի Սիքսերսի» կողմից[5]։ Մեկնարկային՝ 1996–97 խաղաշրջանում ճանաչվել է տարվա նորեկ։ Մասնագիտական կարիերայի ողջ ընթացքում 11 անգամ ճանաչվել է աստղ, ընդ որում՝ 2001 և 2005 թվականներին հաղթել է Բոլոր աստղերի խաղի ամենաարժեքավոր խաղացողի մրցանակը (All-Star MVP award)։
Չնայած բասկետբոլիստի համար կարճ հասակին՝ Այվերոնը կանոնավոր առաջնությունների խաղերում միջինում բերում էր 26,7 միավոր, իսկ փլեյօֆֆների ժամանակ՝ 29,7 միավոր։ 2000–01 խաղաշրջանում ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող, ինչպես նաև նույն տարի թիմն առաջնորդել է դեպի 2001 թվականի NBA-ի գերեզրափակիչ։
Ակումբային կարիերայից զատ, ներկայացրել է Միացյալ Նահանգները 2004 թվականի Աթենքի ամառային օլիմպիական խաղերում` նվաճելով բրոնզե մեդալ։ Խաղացել է նաև Դետրոյթ Փիստոնսի, «Մեմֆիս Գրիզլիսի» և «Դենվեր Նագեթսի» կազմում։
2008 թվականին Ալեն Այվերսոնը «ESPN»-ի կողմից ճանաչվել է որպես NBA-ի պատմության 5-րդ մեծագույն պաշտպանը[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.