Ալեքսանդր Դյումա (ֆր.՝ Alexandre Dumas, père, հուլիսի 24, 1802(1802-07-24)[1][2][3][…], Վիլլե Կոտրե[4][2][3][…] - դեկտեմբերի 5, 1870(1870-12-05)[2][5][6][…], Puys, Neuville-lès-Dieppe, Ծովամերձ Սեն, Վերին Նորմանդիա[2]), ֆրանսիացի գրող, նաև դրամատուրգ և լրագրող, ում արկածներով լեցուն վեպերը դարձրին նրան աշխարհի ամենաշատ կարդացվող ֆրանսիացի հեղինակներից մեկը։ Նրա ամենահայտնի գրքերից են «Կոմս Մոնտե-Քրիստոն» և «Երեք հրացանակիրները» վեպերը։ Գրել է մոտ 150 ստեղծագործություն։ Քանի որ նրա տղան ևս կրում էր Ալեքսանդր անունը և գրող էր, չշփոթելու համար անվան մոտ հաճախ ավելացվում է -«հայր» բառը։