Ալեքսանդր Բագրատի Մանուչարյան (սեպտեմբերի 25, 1908(1908-09-25)[1], Գանձակ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 10, 1979(1979-11-10)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1963)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կենսագրություն

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը 1956-1959 թվականներին աշխատել է Ադրբեջանի անասնապահության գիտահետազոտական ինստիտուտում։ 1965 թվականին եղել է ՀԽՍՀ Գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստիտուտի տնօրենի տեղակալ՝ գիտության գծով, 1965-1975 թվականներին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գյուղատնտեսական արտադրության էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոնի վարիչ։ Նա ապացուցել է, որ տեղական տավարի, շվիցի և զեբուի խառնածինների և հիբրիդների նպատակադիր ընտրությամբ ու զույգ ընտրությամբ «իր մեջ» բուծումից ստացված սերունդը համատեղում է մսատվության, կաթնառատության և կաթի բարձր յուղայնության հատկություններ։ Դրա հիման վրա Ադրբեջանի ԽՍՀ-ում ստեղծվեց կովկասյան գորշ տավարի ցեղը, որի հեղինակներից է նաև Մանուչարյանը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.