Ալեքսեյ Սևերցով - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ալեքսեյ Սևերցով.

Ալեքսեյ Սևերցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալեքսեյ Սևերցով
Алексей Северцов
Ծնվել էսեպտեմբերի 11 (23), 1866
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 19, 1936(1936-12-19)[1] (70 տարեկանում)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
 ԽՍՀՄ

ՌԽՖՍՀ
Ազգությունռուս
Մասնագիտությունհնէաբան, կենդանաբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Տարտուի համալսարան և ՌԳԱ Ա. Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտ
Գործունեության ոլորտՄորֆոլոգիա (կենսաբանություն)
ԱնդամակցությունՀնէաբանական ընկերություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գիտական աստիճանբնական գիտությունների դոկտոր
Եղել է գիտական ղեկավարԻվան Շմալգաուզեն և Boris Matveyev?
ՊարգևներԿարլ Էռնստ ֆոն Բերի մեդալ
Երեխա(ներ)Sergey Severtsov?
Aleksej Nikolaevič Severcov (zoologist) Վիքիպահեստում

Ալեքսեյ Նիկոլաևիչ Սևերցով (ռուս.՝ Алексей Николаевич Северцов, սեպտեմբերի 23, 1866 - դեկտեմբերի 19, 1936), խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիրը։ ԽՍՀՄ ԳԱ (1920) և Ուկրաինայի ԽՍՀ ԳԱ (1925) ակադեմիկոս։

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1890)։ Եղել է Յուրևի (1899 թվականից, այժմ՝ Տարտու), Կիևի (1902 թվականից), Մոսկվայի (1911 - 1930) համալսարանների պրոֆեսոր։ 1930 թվականին Սևերցովի նախաձեռնությամբ ԽՍՀՄ ԳԱ համակարգում կազմակերպվել է էվոլյուցիոն մորֆոլոգիայի լաբորատորիա, որը 1935 թվականին վերածվել է էվոլյուցիոն մորֆոլոգիայի և հնէակենդանաբանության ինստիտուտի (այժմ՝ ԽՍՀՄ ԳԱ Ա․ Ն․ Սևերցովի անվան կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի և էկոլոգիայի ինստիտուտ)։

Աշխատանքները հիմնականում վերաբերում են ողնաշարավորների գլխի մետամերիայի, զույգ վերջույթների առաջացման, ինչպես նաև ստորակարգ ողնաշարավորների էվոլյուցիայի հարցերին, որոնք նրան համաշխարհային ճանաչում են բերել։ Սևերցովը գտնում էր, որ ֆիլոգենեզը պարզելու համար անհրաժեշտ է ուսումնսաիրել բոլոր օրգան համակարգերի կառուցվածքը, զարգացումն ու ֆունկցիոնալ նշանակությունը։ Բացահայտել է կենսաբանական և մորֆոֆիզիոլոգիակ պրոգրեսի և ռեգրեսի բացահայտման ուղիներն ու ուղղությունները, ստեղծել ուսմունք օրգանների, դրանց ֆունկցիաների ֆիլոգենետիկական փոփոխությունների տիպերի և կոռելյացիայի մասին։ Մշակել է ֆիլէմբրիոգենեզի տեսությունը, որի համաձայն էվոլյուցիան իրականացվում է օնտոգենեզի ընթացքի փոփոխությունների ուղիով։ Սևերցովը մորֆոլոգիական էվոլյուցիոնիստների սովետական դպրոցի հիմնադիրն է։ 1969 թվականին սահմանվել է Սևերցովի անվան մրցանակ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Северцов Алексей Николаевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ալեքսեյ Սևերցով
Listen to this article