Ալժիր
From Wikipedia, the free encyclopedia
Ալժիր[1] (արաբ․՝ الجزائر, ալ-Ջազաիր, Լիբիա-բերբերական լեզուներ. ⴷⵣⴰⵢⴻⵔ), երկիր Հյուսիսային Աֆրիկայում, պաշտոնական անվանումը Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն[1]։ Այն գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում, Միջերկրական ծովի ավազանի արևմտյան մասում։ Ալժիրը արևմուտքում սահմանակից է Մարոկկոյին, հարավ-արևմուտքում՝ Մավրիտանիային ու Մալիին, հարավ-արևելքուն՝ Նիգերին, իսկ արևելքում՝ Թունիսին։ Իր մեծությամբ Ալժիրը երկրորդ պետությունն է Աֆրիկայում։ Նրա մակերևույթի մեծ մասը կազմում է Սահարա անապատը։ Մայրաքաղաքն է Ալժիր քաղաքը։ XVI-XVIII դարերում Ալժիրը գտնվում էր Օսմանյան տիրապետության կազմի մեջ։ XIX դարի սկզբից սկսվում է Ալժիրի գաղութացումը Ֆրանսիայի կողմից։ 1954 թվականին Ալժիրում ձևավորվում է Ժողովրդական Ազատագրության Ճակատը։ Ֆրանսիացի գաղութարարների դեմ արյունահեղ պատերազմի արդյունքում, 1962 թվականին Ալժիրը դառնում է անկախ սոցիալիստական պետություն։ Հակասությունը աշխարհիկ կառավարության և իսլամիստների միջև, 80-ական թվականների վերջերին, վերածվեց քաղաքացիական պատերազմի, որն ավարտվեց ֆունդամենտալիստների պարտությամբ։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալժիր (այլ կիրառումներ)
الجمهورية الجزائرية الديمقراطية الشعبية ⵟⴰⴳⴷⵓⴷⴰ ⵜⴰⵎⴻⴳⴷⴰⵢⵜ ⵜⴰⵖⴻⵔⴼⴰⵏⵜ ⵜⴰⵣⵣⴰⵢⵔⵉⵜ Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Kassaman | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Ալժիր | |||
Պետական լեզուներ | արաբերեն, Լիբիա-բերբերական լեզուներ | |||
Կառավարում | Նախագահական հանրապետություն | |||
- | Նախագահ | Աբդել Ազիզ Բութեֆլիկա | ||
- | Վարչապետ | Աբդել Մալեկ Սելլալ | ||
Հիմնադրում | ||||
- | Հիմնադրման ամսաթիվը։ | Մ.թ.ա. 202 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 2.381.741 կմ² | ||
- | Ջրային (%) | աննշան | ||
Բնակչություն | ||||
- | 2013 նախահաշիվը | 38.087.812 | ||
- | 2008 մարդահամարը | 33.796.669 | ||
- | Խտություն | 36 /կմ² /մղոն² |
||
Արժույթ | Ալժիրյան դինար (DZD) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .dz | |||
Հեռախոսային կոդ | +213 |