Ալյոնա Սավչենկո
From Wikipedia, the free encyclopedia
Ալյոնա Սավչենկո (գերմ.՝ Aljona Savchenko, ուկրաիներեն՝ Олена Валентинівна Савченко, հունվարի 19, 1984(1984-01-19)[1], Օբուխով), ուկրաինացի և գերմանացի գեղասահորդ, հանդես է գալիս զուգասահքում։ 2004 թվականից հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո։
Ալյոնա Սավչենկո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ուկրաիներեն՝ Олена Валентинівна Савченко |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի և գեղասահքի մարզիչ |
Երկիր՝ | Ուկրաինա, Գերմանիա և ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 19, 1984(1984-01-19)[1] (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Օբուխով |
153 սանտիմետր | |
Քաշ՝ | 48 կիլոգրամ |
2018 թվականին Բրունո Մասոյի հետ դարձել են օլիպիական չեմպիոն։ 2004-2014 թվականներին հանդես է եկել Ռոբին Շոլկովիի հետ։ Նրանք 2010 և 2014 թվականների օլիմպիադաների բրոնզե մեդալակիրներ են, աշխարհի հնգակի չեմպիոն (2008-2009, 2011-2012, 2014) Եվրոպայի քառակի չեմպիոն (2007-2009, 2011)։ Տարբեր զուգընկերների հետ դարձել է Գերմանիայի բազմակի չեմպիոն և մրցանակակիր աշխարհի և եվրոպական մրցաշարերում։
Նախկինում Ուկրաինայի դրոշի ներքո հանդես է եկել Ստանիսլավ Մորոզովի հետ, 2000 թվականին եղել է պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն։
2015 թվականից հանդես է գալիս Բրունո Մասոյի հետ։
2017 թվականի ապրիլի 2-ի տվյալներով զույգը Չմշկորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 4-րդ տեղը[2]։