Ալսու - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Ալսու.

Ալսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալսու
Алсу
Ալսու Ռալիֆովնա Աբրամովա
Ծնվել էհունիսի 27, 1983(1983-06-27)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԲուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն
 Ռուսաստան,
 ՄԹ
ԱզգությունԹաթարներ
Կրոնիսլամ
Մասնագիտություներգչուհի, մոդել, դերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի
Աշխատանք1999 - մինչ մեր օրեր
ԱմուսինQ55766251?
Ծնողներհայր՝ Ralif Safin?
Քաղաքական կուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներQ70581215?
Կայքalsou.ru
Alsou Abramova Վիքիպահեստում

Ալսու Ռալիֆովնա Աբրամովա (հայրական ազգանունը՝ Սաֆինա, թաթ.՝ Алсу Рәлиф кызы Абрамова (Сафина), Alsu Rəlif qızı Abramova (Safina), հունիսի 27, 1983(1983-06-27)[1], Բուգուլմա, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թաթարական ծագումով ռուս երգչուհի։

Կենսագրություն

Ալսուն ծնվել է Թաթարական ԻԽՍՀ-ի Բուգուլմա քաղաքում։ Ազգությամբ թաթար[2][3] է։ Հայրը՝ Ռալիֆ Սաֆինը (ծնվ.՝ 1954 թվականի հունվարի 3-ին[4], ազգությամբ բաշկիր է[5]), գործարար է, «Лукойл» նավթային ընկերության նախկին փոխնախագահը, ինչպես նաև քաղաքական գործիչ է, Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ է, Ալթայի Հանրապետության սենատոր։ Մայրը՝ Ռազիա Սաֆինան, ճարտարապետ է։ Ալսուն ունի երեք եղբայր՝ Ռուսլան (1973), Մարատ (1977) և Ռենարդ (1996)[6][7]։

Ալսուն իր երաժշտական կարիերան սկսել է 1998 թվականին, երբ նա ընդամենը 15 տարեկան էր։ Նրա երկու առաջին սինգլերը՝ «Ձմեռային երազ» (ռուս.՝ «Зимний сон») և «Երբեմն» (ռուս.՝ «Иногда») մեծ հաջողություն ունեցան և մինչ օրս համարվում են երգչուհու այցեքարտը։ Երգչուհու առաջին երաժշտական հավաքածուն, որ կոչվում էր «Ալսու» («Алсу»), վաճառքի է հանվել 1999 թվականի սեպտեմբերի 15-ին։ Առաջին վեց ամիսների ընթացքում վաճառվել է ավելի քան 700 000 օրինակ։

Մրցանակներ

  • «Տարվա երգ» փառատոնի մրցանակակիր։

Ֆիլմագրություն

  • 2002  - Ատլանտիդա  - էպիզոդ
  • 2005  - Թակարդ հոգիների համար անգլ.՝ Spirit Trap (Մեծ Բրիտանիա)  - գլխավոր դեր
  • 2008  - Վիվատ, Աննա  - Մադլեն - կայսրուհի

Սինգլներ

  • 1999  - Solo
  • 2000  - You're my no.1 դուետ Էնրիկե Իգլեսիասի հետ
  • 2001  - Before you love me
  • 2001  - He loves me
  • 2001  - Run right out of time
  • 2004  - Always on my mind
  • 2010  - Я тебя не придумала
  • 2010  - Քնիր, իմ փոքրիկ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Ալսու
Listen to this article