Ալցեստա (Գլյուկ)
From Wikipedia, the free encyclopedia
Ալցեստա (իտալ.՝ Alceste), ավստրիացի երգահան Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի օպերա (երաժշտական ողբերգություն) երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ռանիերի դը Կալցաբիջիի ըստ Եվրիպիդեսի համանուն ողբերգության։
Ալցեստա իտալ.՝ Alceste | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա[1] |
Կոմպոզիտոր | Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Ռանիերի դը Կալցաբիջի[1] |
Սյուժեի աղբյուր | Ալկեստե |
Գործողությունների քանակ | 3 |
Գործողության տեղ | Թեսալիա |
Տևողություն | մոտ 2 ժամ 15 րոպե |
Կերպարներ | Ապոլլոն և Ադմետոս |
Ստեղծման տարեթիվ | 1767 |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 26, 1767[1] |
Առաջնախաղի վայր | Վիեննա |
Կատալոգի համար | 44 |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Alceste (Gluck) Վիքիպահեստում |
Առաջին անգամ բեմադրվել է Վիեննայի քաղաքային թատրոնում («Բուրգտեատր») 1767 թվականի դեկտեմբերի 26-ին։ Հետագայում Գլյուկը վերամշակել է ստեղծագործությունը՝ հարմարացնելով այն ֆրանսիական բեմի համար։ Ֆրանսերեն լիբրետտոյի հեղինակը Լեբլան դը Ռուլե։ Երկրորդ (ֆրանսիական) տարբերակի առաջնախաղը կայացել է 1776 թվականի ապրիլի 23-ին Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում։ Օպերան դասվում է Գլյուկի այսպես կոչված «բարեփոխական» օպերաների թվին։
Օպերայի ֆրանսիական տարբերակը համարվում է առավել հաջողված և այսօր էլ գերազանցապես կատարվում և/կամ ձայնագրվում է։ Գլխավոր՝ Ալկեստեի դերերգը ժամանակին կատարել է Մարիա Կալլասը։ Օպերան երգել են իտալերեն[2]։