Ալ-Մոհադների պետություն
From Wikipedia, the free encyclopedia
Ալ-Մոհադների պետություն, ավատատիրական պետություն Հյուսիսային Աֆրիկայում և ալ-Անդալուսում (1121-1269)։ Իշխանության գլուխ կանգնած էին Ալ-Մոհադները (արաբ․՝ الموحدون ալ-Մուհադունա)։ Ամենաընդարձակ տարածքներն ընդգրկել է Աբդ ալ-Մումինի օրոք (1161)։ Փլուզումը սկսվել է Ռեկոնկիստայի ժամանակաշրջանում։