Ալ-Ֆարաբի
From Wikipedia, the free encyclopedia
Ալ-Ֆարաբի (ամբողջական անունը՝ արաբ․՝ أبو نصر محمد الفارابي / Abū Naṣr Muḥammad ibn Muḥammad Fārābī;[12] ալ-Ֆարաբի Աբու Նասր իբն Մուհամմադ, մոտ 870[1][2], Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ[3] - մոտ 950[1][2][4], Դամասկոս, Աբասյան խալիֆայություն[5]), փիլիսոփա, հանրագիտակ մտածող, արևելյան արիստոտելականության խոշորագույն ներկայացուցիչներից։
Ալ-Ֆարաբի պարս.՝ ابونصر محمد بن محمد فارابی | |
---|---|
Ծնվել է | մոտ 870[1][2] Օտրար, Հարավ-Ղազախստանյան մարզ[3] |
Մահացել է | մոտ 950[1][2][4] Դամասկոս, Աբասյան խալիֆայություն[5] |
Քաղաքացիություն | Աբասյան խալիֆայություն |
Դավանանք | իսլամ[4] |
Մասնագիտություն | փիլիսոփա, ֆիզիկոս և երաժշտության տեսաբան |
Գործունեության ոլորտ | բնական պատմություն, մետաֆիզիկա, մաթեմատիկա, տրամաբանություն[6], աստղագիտություն, բժշկություն և բարոյագիտություն |
Տիրապետում է լեզուներին | արաբերեն[7][8], պարսկերեն և սողդերեն |
Հայտնի աշակերտներ | Yahya ibn Adi?[9] |
Ազդվել է | Արիստոտել[8], Պլատոն[10] և Պլոտինոս[11] |
Al-Farabi Վիքիպահեստում |
Մեկնել է Արիստոտելի և Պլատոնի երկերը։ Ստացել է «Երկրորդ ուսուցիչ» (այսինքն՝ Արիստոտելից հետո երկրորդ) պատվանունը։ Ծնվել է Ֆարաբ քաղաքում (Էյիրդարյայի ափին)։ Միահյուսելով արիստոտելականությունն ու Էմանացիայի (արտազեղման) մասին նեոպլատոնական ուսմունքը և հիմնվելով իսլամի դոգմաների վրա՝ Ֆարաբին ստեղծել է փիլիսոփայական կուռ և ինքնուրույն համակարգ։
Ֆարաբիի բարոյագիտական իդեալը իմացություն ձեռք բերելը և բարոյական կատարելության հասնելն Է։ Անձնավորության ներդաշնակ զարգացման հիմքը ինտելեկտուալ և բարոյական արժեքների միասնությունն Է։ Մարդուն տիեզերքի հետ հարաբերակցելու իր ձգտումը Ֆարաբին հիմնավորել է միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (տիեզերք) կառուցվածքային նույնացման միջոցով։ Առաջինը մուսուլմանական աշխարհում Ֆարաբին փորձել է փիլիոսոփայության օգնությամբ իմաստավորել ֆեոդ, հասարակության քաղ․ և բարոյական վիճակը։
Ֆարաբիի հայացքները մեծապես ազդել են Աբու Ալի իբն Սինայի, Իբն Բաջայի, Իբն Ռուշդի, ինչպես նաև միջնադարյան Արևմտյան Եվրոպայի գիտության և փիլիսոփայության վրա։