Ալ կարմիր գույներով էտյուդը
From Wikipedia, the free encyclopedia
«Ալ կարմիր գույներով էտյուդը», հայերեն թարգմանությամբ՝ «Ուշացած վրեժխնդրությունը», ռուսերեն այլ տարածված թարգմանությամբ՝ «Կարմիրով սպիտակի վրա» (անգլ.՝ A Study in Scarlet) Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ ժանրի վեպ, որը տպագրվել է 1887 թվականին։ Հենց այս ստեղծագործության մեջ առաջին անգամ հայտնվում է Շերլոկ Հոլմսը։ Առաջին հրատարակչությունը ամսագրում նկարազարդել է Դեվիդ Հենրի Դոյլը, իսկ երկրորդը՝ Ջորջ Հաչինսոնը։ 27-ամյա Արթուր Կոնան Դոյլը գրել է վեպն ընդամենը 3 շաբաթում։ Մի շարք մերժումներից հետո, վեպն առաջին անգամ տպագրում է Ward and Lock հրատարակչությունը Beeton’s Christmas Annual ամսագրում 1887 թվականին։ Հեղինակը ստանում է 25 ֆունտ ստերլինգ՝ վեպի բոլոր հեղինակային իրավունքների համար (ինքը՝ Դոյլը պնդում էր ռոյալիթիին)։ Արդեն հաջորդ՝ 1888 թվականին նույն տպագրությունը հրատարակում է վեպը՝ որպես առանձնին գիրք, իսկ ևս մի տարուց լույս է տեսնում ստեղծագործության երկրորդ հրատարակչությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալ կարմիր գույներով էտյուդը անգլ.՝ A Study in Scarlet | |
---|---|
Առաջին հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Արթուր Կոնան Դոյլ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ, միստիկական գրականություն և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | բժիշկ Վաթսոն, Շերլոկ Հոլմս, տեսուչ Լեսթրեյդ, Ստամֆորդ, տեսուչ Գրեգսոն և Enoch J. Drebber? |
Նկարագրում է | Sherlock Holmes' universe? |
Շարք | Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին և Շերլոք Հոլմսի մատենագիտություն |
Հաջորդ | Չորսի նշանը |
Երկիր | Միացյալ Թագավորություն և ԱՄՆ |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Ward, Lock & Co. |
Հրատարակված է | Beeton's Christmas Annual 1887? |
Հրատարակման տարեթիվ | 1887 |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/arthur-conan-doyle/a-study-in-scarlet |
A Study in Scarlet Վիքիպահեստում |