Ախալքալաք
From Wikipedia, the free encyclopedia
Ախալքալաք[2] (վրաց.՝ ახალქალაქი [ախալքալաքի], թարգմանաբար՝ Նոր Քաղաք), քաղաք Վրաստանում, Սամցխե-Ջավախք մարզի կազմի մեջ մտնող համանուն շրջանի շրջկենտրոն, Ջավախք երկրամասի (պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Վերին Ջավախք գավառի տարածք) կենտրոն։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախալքալաք (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ախալքալաք | |||||
վրաց.՝ ახალქალაქი | |||||
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Երկրամաս | Սամցխե-ՋավախքՍամցխե-Ջավախք | ||||
Մունիցիպալիտետ | Ախալքալաքի մունիցիպալիտետ | ||||
Հիմնադրված է | 1064 թ. | ||||
ԲԾՄ | 1707±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||||
Բնակչություն | ▲7693 մարդ (2023)[1] | ||||
Ազգային կազմ | Հայեր 93,8 % | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||||
Տեղաբնականուն | ախալքալաքցի | ||||
Ժամային գոտի | UTC+4 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 261 | ||||
Պաշտոնական կայք | akhalkalaki.ge | ||||
| |||||
Փակել
Ըստ 2014 թվականի պաշտոնական տվյալների՝ քաղաքի բնակչության 8295 մարդ է[3], որից 93,8%-ը կազմում են հայերը։ Աշխարհագրական տեսանկյունից տեղակայված է Ախալքալաքի սարավանդում, Փարվանա գետի ավազանում։