Ախուրյան համայնք
From Wikipedia, the free encyclopedia
Ախուրյան, համայնք Շիրակի մարզում։ Ներառում է Այգաբաց , Արևիկ , Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ախուրյան և Ջրառատ գյուղերը։ Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9-ին ՀՀ Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծով[1][2]։ Կենտրոնը Ախուրյան գյուղն է։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրյան (այլ կիրառումներ)