Ճապոնացի կինոռեժիսոր From Wikipedia, the free encyclopedia
Ակիրա Կուրոսավա (ճապ.՝ 黒澤 明, մարտի 23, 1910[1][2][3][…], Սինագավա, Ճապոնական կայսրություն[4] - սեպտեմբերի 6, 1998[1][2][3][…], Սետագայա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի նշանավոր ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Համաշխարհային կինոյի ամենանշանավոր ռեժիսորներից մեկը։ Կուրոսավան նկարահանել է 30 ֆիլմ իր ֆիլմարտադրության կարիերայի 57 տարիների ընթացքում։
Ակիրա Կուրոսավա 黒澤 明 | |
---|---|
Ծնվել է | մարտի 23, 1910[1][2][3][…] |
Ծննդավայր | Սինագավա, Ճապոնական կայսրություն[4] |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1998[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Սետագայա, Տոկիո, Ճապոնիա |
Գերեզման | An'yō-in |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Երկեր | The Hidden Fortress?, Ռասյոմոն, Յոթ սամուրայներ, Երազներ, Yojimbo?, Ran?, Ikiru? և Throne of Blood? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, գրող, ռեժիսոր, պրոդյուսեր և նկարիչ |
Աշխատանք | 1943-1993 |
Ամուսին | Յոկո Յագուչի |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Կազուկո Կուրոսավա և Hisao Kurosawa? |
Կայք | IMDb-ում էջ |
Ստորագրություն | |
Akira Kurosawa Վիքիպահեստում |
Կուրոսավան մուտք գործեց ճապոնական ֆիլմարտադրություն 1936 թվականին։ Երկար տարիներ որպես ռեժիսորի օգնական և սցենար գրող աշխատելուց հետո, նա առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր 1943 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, Սանշիրո Սուգատա (Ձյուդո Սագա) մարտական ֆիլմով։ Պատերազմից հետո քննադատորեն ընդունվեց «Հարբած հրեշտակը» ֆիլմը (1948), որում Կուրոսավան գլխավոր դեր է տալիս նախկինում ճանաչում չունեցող դերասան Տոսիրո Միֆունեին և ամրապնդում է ռեժիսորի համբավը` որպես ամենակարևոր ֆիլմ արտադրողներից մեկը Ճապոնիայում։ Այս երկուսը հետագայում համագործակցելու էին ևս 15 ֆիլմերում։ Կուրոսավայի կինը` Յոկո Յագուչին, ևս մի դեր է խաղացել նրա ֆիլմերից մեկում։
Ծնվել է 1910 թ. մարտի 23-ին Տոկիոյում։ Կուրոսավան Իսամու և Սիմի Կուրոսավաների ընտանիքի ամենափոքր՝ 8-րդ երեխան էր։ Դեռ վաղ մանկությունից նա տարվում է մշակույթով, և նույնիսկ նրա «Սեյբուցու» կտավը տեղ է գտնում «Նիկա-տեն» ցուցահանդեսում 1928 թվականին։ 1928–1935 թթ-ին սովորել է «Կիոկա» համալսարանում, ապա Արվեստի ակադեմիայում (Տոկիո)։
Չկարողանալով ընդունվել քոլեջ՝ Կուրոսավան 20 տարեկանում որոշում է մտնել կինոյի աշխարհ և սկսում է աշխատել ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի մոտ որպես օգնական «Ֆոտոքիմիական լաբորատորիա» կինոընկերությունում, որը հետագայում կոչվեց «Տոհո»։ 7 տարի անց նա հնարավորություն է ունենում մասնակցել «Ձյուդոյի հանճարը» ֆիլմի նկարահանումներին, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր։ Ֆիլմում պատմվում է երկրում ձյուդոյի զարգացման մասին։ Դրան հաջորդում են ևս 10 նմանօրինակ ֆիլմեր, որոնցից «Հարբած հրեշտակը» ֆիլմում նկարահանվում է Տոսիրո Միֆունեն, ով հետագայում դառնում է Կուրոսավայի սիրած դերասանը և նկարահանվում է նրա շատ ֆիլմերում։
Ռեժիսորական գործունեությունն սկսել է 1943 թվականից։ 1943 թվականին նա նկարահանում է «Սուգատա Սանսիրո»՝ իր առաջին ինքնուրույն գործը։ Համաշխարհային ճանաչման է արժանացել նրա «Ռասյոմոն» կինոնկարը (1950 թ., ըստ Ռ. Ակուտագավայի պատմվածքի), որը Վենետիկում պարգևատրվեց «Ոսկե առյուծ» մրցանակով։ Կուրոսավայի կինոնկարներից են՝ «Ապուշ» (1951 թ., ըստ Դոստոևսկու), «Ապրել» (1952 թ.), «Յոթ սամուրայներ» (1954 թ.), «Խարդավանքների դղյակը» (1957 թ., ըստ Շեքսպիրի «Մակբեթ»-ի), «Հատակում» (1957 թ., ըստ Գորկու), «Թիկնապահ» (1961 թ.), «Կարմիր մորուք» (1965 թ., ըստ Ս. Յամամոտոյի)։ Ձևով կատարյալ՝ իր խոր հոգեբանական ֆիլմերում Կուրոսավան հաստատում է մարդասիրական բարձր գաղափարներ, հանդես գալիս սոցիալական անարդարության և պատերազմի դեմ։ Կինոարվեստի արտահայտչամիջոցները նորարարությամբ օգտագործող և հարստացնող նրա ստեղծագործությունը նոր փուլ է եղել ճապոնական կինոյի զարգացման մեջ։ 1971 թվականին մոսկովյան կինոփառատոնում Կուրոսավան ցուցադրեց իր, արտամրցույթային, «Տրամվայի անիվների թխկոցի ներքո» կինոնկարը, որը պատմում է ճապոնական մի փոքր քաղաքի «հատակի բնակիչների» կյանքի մասին։ 1974 թվականին Կուրոսավան «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանեց իր քսանվեցերորդ՝ «Դերսու Ուզալա» ֆիլմը։ Կինոնկարի հենքը ռուս նշանավոր գրող, ճանապարհորդ և հետազոտող Վլ. Արսենևի հուշագրությունն է։ 1975 թվականին մոսկովյան կինոփառատոնում «Դերսու Ուզալա» ֆիլմն արժանացավ ոսկե մրցանակի։ Միևնույն ժամանակ որպես 1975 թվականի արտասահմանյան լավագույն կինոֆիլմի «Դերսու Ուզալան» պարգևատրվեց ամերիկյան «Օսկար» մրցանակով։ Կուրոսավան «Օսկար» մրցանակին արժանացավ երկրորդ անգամ։ 1980 թվականին Կաննի փառատոնում Կուրոսավայի «Ռազմիկի ստվերը» կինոնկարը նույնպես արժանացավ «Ոսկե արմավենի» գլխավոր մրցանակի։
Կյանքի վերջին տարիներին Կուրոսավան մտերմություն էր անում հոլիվուդյան նշանավոր ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգի և Մարտին Սկորսեզեի հետ։ Ի դեպ Սկորսեզեն նկարահանվել է Վինսենթ վան Գոգի դերում Կուրոսավայի «Երազները» ֆիլմում (1990 թ.)։ 1985 թվականին նրա սցենարով Անդրեյ Կոնչալովսկին նկարահանել է «Փախստական գնացքը» ֆիլմը։
Ակիրա Կուրոսավան մահացել է 1998 թվականի սեպտեմբերի 6-ին, 88 տարեկան հասակում։
Կուրոսավան ստեղծել է շատ կուլտային ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր երկրների կինոակադեմիաների կողմից։
Ընդհանուր թվով ստացել է 63 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 17-ի։ Նրա ֆիլմերից երկուսը՝ «Ռասյոմոն» և Սովետական Միության կինեմատոգրաֆիստների հետ համատեղ նկարահանած «Դերսու Ուզալա» արժանացել են «Օսկար» մրցանակի Օսկար լավագույն օտարալեզու ֆիլմի համար անվանակարգում։ Նրա «Յոթ սամուրայներ» ֆիլմը գլխավորում է 2010 թվականին «Empire» ամսագրի կողմից հրապարակված բոլոր ժամանակների ոչ անգլալեզու լավագույն 100 ֆիլմերի ցանկը, իսկ 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 13-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ։)
Նրա ստեղծագործությունները մեծ ազդեցություն են ունեցել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա, նրա ֆիլմերի հիման վրա նկարահանվել են հոլիվուդյան շատ նշանավոր ֆիլմեր, որոնցից են՝
31 ֆիլմի ռեժիսոր է, 71 ֆիլմի սցենարիստ, 11 ֆիլմի պրոդյուսեր։ Եվս 24 ֆիլմում աշխատել է որպես ռեժիսորի օգնական։
Ռեժիսորական ֆիլմերն են.
Տարին | Անվանումը | Օրիգինալ անվանումը |
---|---|---|
1943 | «Ձյուդոյի հանճարը» | 姿三四郎 |
1944 | «Ամենագեղեցիկները» | 一番美しく |
1945 | «Ձյուդոյի հանճարը 2» | 續姿三四郎 |
«Վագրի պոչի վրայով գնացողը» | 虎の尾を踏む男達 | |
1946 | «Վաղվա օրը արարողները» | |
«Առանց մեր երիտասարդության տարիները զղջալու» | わが青春に悔なし | |
1947 | «Մի գեղեցիկ կիրակի» | 素晴らしき日曜日 |
1948 | «Հարբած հրեշտակը» | 酔いどれ天使 |
1949 | «Խաղաղ մենամարտ» | 静かなる決闘 |
«Անտուն շունը» | 野良犬 | |
1950 | «Սկանդալ» | 醜聞 |
«Ռասյոմոն» | 羅生門 | |
1951 | «Ապուշը» | 白痴 |
1952 | «Ապրել» | 生きる |
1954 | «Յոթ սամուրայներ» | 七人の侍 |
1955 | «Ես ապրում եմ վախի մեջ» | 生きものの記録 |
1957 | «Գահն արյունի մեջ» | 蜘蛛巣城 |
Հատակում | どん底 | |
1958 | «Երեք սրիկա փակ ամրոցում» | 隠し砦の三悪人 |
1960 | «Վատերը հանգիստ են քնում» | 悪い奴ほどよく眠る |
1961 | «Թիկնապահը» | 用心棒 |
1962 | «Խիզախ սամուրայը» | 椿三十郎 |
1963 | «Դրախտ և դժոխք» | 天国と地獄 |
1965 | «Կարմիր մորուք»ը | 赤ひげ |
1970 | «Տրամվայի անիվների ձայնի տակ» | どですかでん |
1975 | «Դերսու Ուզալա» | デルス・ウザーラ |
1980 | «Ռազմիկի ստվերը» | 影武者 |
1985 | «Ռան» | 乱 |
1990 | «Երազները» | 夢 |
1991 | «Օգոստոսյան ռապսոդիա» | 八月の狂詩曲 |
1993 | «Դեռ ոչ» | まあだだよ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.