հայ հեղափոխական From Wikipedia, the free encyclopedia
Աղասի Մկրտչի Մարտիրոսյան (1877[1], Ըրկենանց, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 23, 1960[1], Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Հյուսիսային Կովկասում և Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար պայքարի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1904)։
Աղասի Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1877[1] |
Ծննդավայր | Ըրկենանց, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 23, 1960[1] |
Մահվան վայր | Կապան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Հեղափոխական գործունեության մեջ ընդգրկվել է 1900-ական թվականների սկզբներից։ Պրոպագանդիստական աշխատանք է տարել Բաքվի բանվորների շրջանում։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ։ Մի քանի անգամ (1903, 1905, 1908, 1910) ձերբակալվել և արտաքսվել է։ 1907 թվականին ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի երկու այլ անդամների հետ կազմակերպել է Ղափանի հանքափորների գործադուլը։ Գործուն մասնակցություն է ունեցել 1918 թվականին Հյուսիսային Կովկասում մղված քաղաքացիական կռիվներին։ Բաքվի կոմունայի շրջանում ընտրվել է Բաքվի սովետի անդամ։ 1919 թվականին, որպես Աստրախանի արտակարգ հանձնաժողովի աշխատակից, պայքարել է հակաբոլշևիկյան ընդդիմության դեմ։ 1919-1920 թվականներին կուսակցական աշխատանք է տարել Չեռնոյարում, Սարատովում և Պյատիգորսկում։ 1921 թվականին Ալեքսանդր Մյասնիկյանի առաջարկով տեղափոխվել է Հայաստան։ Եղել է Ղափանի տեղամասային հեղկոմի (1921-1922), Դսեղի տեղամասային գործկոմի (1922), Ղափանի տեղամասային գործկոմի (1923) նախագահ և այլն։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.