Աղասի Գևորգի Շահինյան (հունիսի 26, 1889(1889-06-26)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 17, 1919(1919-02-17)[1], Վլադիկավկազ, Խորհրդային Ռուսաստան[1]), Անդրկովկասում և Հյուսիսային Կովկասում խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1905)։

Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

1906-1908 թվականներին սովորել է Նևշատելի համալսարանի (Շվեյցարիա) իրավաբանական ֆակուլտետում, ավարտել՝ 1914 թվականին՝ Պետերբուրգի նյարդահոգեբուժական ինստիտուտը։ Եղել է Ալեքսանդրապոլի սոցիալ-դեմոկրատական կուսակցական կազմակերպության հիմնադիրներից։ 1914-1916 թվականներին աշխատել է Մոսկվայի հայկական բարեգործական ընկերության Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի), ապա՝ Քաղաքների համառուսական միության Թիֆլիսի բաժանմունքներում։

Ծավալել է բոլշևիկյան ագիտացիոն-պրոպագանդիստական անլեգալ գործունեություն։ 1917 թվականին Ստեփան Շահումյանի հանձնարարությամբ քարոզչություն է է տարել Բաքվում՝ մասնակցել Բաքվի խորհրդի ստեղծմանը։ 1918 թվականի ամռանը առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է Վլադիկավկազ, ուր նշանակվել է հեղափոխական տրիբունալի նախագահ։

Գնդակահարվել է Անտոն Դենիկինի սպիտակգվարդիական ուժերի կողմից։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.