Ամառային օլիմպիական խաղեր 1904
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային օլիմպիական խաղեր 1904, պաշտոնապես III Օլիմպիական խաղեր, միջազգային բազմասպորտային իրադարձություն, որի բացումը տեղի ունեցավ ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում 1904 թվականի օգոստոսի 29-ից սեպտեմբերի 3-ը, որպես մաս 1904 թվականի հուլիսի 1-ից նոյեմբերի 1-ը տեղի ունեցող սպորտային ծրագրի մաս։ Սա առաջին անգամ էր, որ Օլիմպիական խաղերը անցկացվում են Եվրոպայից դուրս։ Ներմուծվեց բռնցքամարտը, որը համարվում է հնագույն մենամարտային սպորտաձևերից[1]։
Ամառային օլիմպիական խաղեր 1904 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Երկիր | ԱՄՆ |
Բացում | հուլիսի 1, 1904 |
Բացեց | David R. Francis? |
Փակում | նոյեմբերի 23, 1904 |
Մարզադաշտ | Francis Olympic Field? և Սենթ Լուիս |
Մարզիկներ | Norway at the Games of the III Olympiad? |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1900 |
Հաջորդ | Ամառային օլիմպիական խաղեր 1908 և 1906 Intercalated Games? |
Կայք | olympics.com/en/olympic-games/st-louis-1904(անգլ.) |
1904 Summer Olympics Վիքիպահեստում |
Ռուս-ճապոնական պատերազմից առաջացած խնդիրները և 1904 թվականին Սենթ Լուիս հասնելու դժվարությունները կարող են բացատրել հանգամանքը, որ շատ քիչ մարզիկներ են մասնակցել ԱՄՆ-ից և Կանադայից դուրս։ 651 մարզիկներից միայն 62-ն էին Հյուսիսային Ամերիկայից դուրս և ընդհանուր ներկայացնում էին 12-15 երկրներ։ Որոշ իրադարձություններում ԱՄՆ ազգային առաջնությունները միավորվեցին Օլիմպիական մրցույներիցն[2]։
Ներկայիս մեդալային համակարգը (ոսկի, արծաթ և բրոնզ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար) ներդրվել է 1904 թվականի օլիմպիական խաղերում։