Ամերիկա-մեքսիկական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկա-մեքսիկական պատերազմ, պատերազմ ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև, ԱՄՆ-ում հայտնի է Մեքսիկական պատերազմ անվանումով, իսկ Մեքսիկայում որպես ԱՄՆ-ի ագրեսիա Մեքսիկայի դեմ։ Պատերազմը տեղի է ունեցել տարածքային վեճի պատճառով. այն առաջացել էր Տեխաս նահանգի պատճառով, որը 1845 թվականին անջատվել էր Մեքսիկայից և իրեն հռչակել որպես անկախ պետություն։
Սկզբնական շրջանում Մեքսիկան հրաժարվում էր ճանաչել Տեխասի անկախությունը, սակայն հետագայում, երբ ԱՄՆ-ի զորքերը մտան Տեխաս և Տեխասի անջատումը Մեքսիկայից դարձավ անհերքելի փաստ, Մեքսիկան համաձայնեց ճանաչել Տեխասի նահանգը, բայց ոչ թե որպես ԱՄՆ-ի մի մաս, այլ անկախ պետություն, որն էլ դարձավ պատերազմի պատճառ, իսկ առիթը եղավ այն, որ ԱՄՆ-ն համարում էր, թե Նուեսես և Ռիո-Գրանդե գետերի միջև ընկած տարածքը Տեխասի հետ միասին անկախացել է և միացել իրեն, իսկ Մեքսիկան պնդում էր, թե երբևէ այդ տարածքը Տեխասի մեջ չի մտել։
Ամերիկա-մեքսիկական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Mexico–United States relations? | |||||||||
Վերակրուսի ճակատամարտը, Կառլ Նեբել (en) | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
ԱՄՆ | Մեքսիկա | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Զաքարի Թեյլոր, Ուինֆիլդ Սքոթ, Սթիվեն Քիրնի | Անտոնիո Լոպես դե Սանտա-Աննա, Մարիանո Արիստա, Պեդրո դե Ամպուդիա | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
7 001–43 000 | 18 000–40 000 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
13 283 զոհ | 25 000 սպանված կամ վիրավոր |