Ամիոդարոն
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
{{Տեղեկաքարտ Դեղամիջոց|IUPAC_name=(2-{4-[(2-butyl-1-benzofuran-3-yl)carbonyl]-2,6-diiodophenoxy}ethyl)diethylamine|image=Amiodarone structure.svg|image2=Amiodarone ball-and-stick model.png |routes_of_administration=By mouth, intravenous, intraosseous |bioavailability=20–55%|metabolism=Liver|elimination_half-life=58 d (range 15–142 d)|excretion=Primarily liver and bile |CAS_number=1951-25-3|ATC_prefix=C01|ATC_suffix=BD01|PubChem=2157|DrugBank=DB01118|C=25|H=29|I=2|N=1|O=3|molecular_weight=645.31 g/mol}} Ամիոդարոն, հակաառիթմիկ դեղորայք, որն օգտագործվում է սրտի մի շարք առիթմիաների բուժման և կանխարգելելման համար[1]։ Դրանք ներառում են փորոքային տախիկարդիան (ՓՏ), փորոքային ֆիբրիլյացիան (ՓՖ), լայն կոմպլեքսներով տախիկարդիան, ինչպես նաև նախասրտերի ֆիբրիլյացիան և վերփորոքային պարոքսիզմալ տախիկարդիաները[1]։ Սակայն, սրտի կանգի փաստերը սակավ են[2]։ Ամիոդարոնը կարող է ներմուծվել բերանացի, ներերակային և ներոսկրային[1]։ Բերանացի տրման դեպքում էֆեկտի հասունացումը կարող է տևել մի քանի շաբաթներ[1]։
Հիմնական կողմնակի էֆեկտները ներառում են՝ հոգնածություն, դող, սրտխառնոց, փորկապություն[1]։ Քանի որ Ամիոդարոնն ունի լուրջ վտանգավոր կողմանկի էֆեկտներ, այն խորհուրդ է տրվում միայն գրանցված փորոքային առիթմիաների ժամանակ[1]։ Լուրջ կողմանակի էֆեկտները ներառում են ինտերստիցիալ պնևմոնիտը, լյարդի ախտահարումը, առիթմիաները, տեսողության խանգարումները, վահանաձև գեղձի ախտահարումը և մահը[1]։ Հղիության և կրծքով կերակրման ժամանակ օգտագործման դեպքում կարող է առաջացնել խնդիրներ երեխայի մոտ[1]։ III դասի հակառիթմիկ դեղամիջոց է[1]։ Այն աշխատում է մասնակի մեծացնելով կարդիոմիոցիտների կրկին կծկման ժամանակը[1]։
Ամիոդարոնը հայտնաբերվել է 1961թ.-ին և կիրառվել բժշկության մեջ 1962թ.-ին կրծքավանդակում ցավի ժամանակ, որը հավանական սրտային ծագման էր[3]։ Այն դուրս եկավ շուկայից 1967թ.-ին կողմնակի էֆեկտների պատճառով[4]։ 1974թ.-ին հայտնաբերվեց նրա օգտկարությունը առիթմիաների ժամանակ և վերաինտեգրվեց[4]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կարևոր դեղամիջոցների ցանկում, որպես էֆեկտիվ և անվտանգ դեղամիջոց առողջապահության համակարգում[5]։ Առկա է ջեներիկ դեղամիջոցի տեսքով[1]։ Զարգացող աշխարհում մեծածախ վաճառքի գինը 2014 թ.-ի դրությամբ սահմանված է օրական 0,06-0,26 ԱՄՆ դոլար[6]։ ԱՄՆ-ում այն վաճառվում է ամսական 100-200 ԱՄՆ դոլարի սահմաններում[7]։ 2016 թ.-ին այն եղել է ԱՄՆ-ում 198-րդ ամենաշատ նշանակված դեղորայքը `ավելի քան 2 միլիոն դեղատոմսով[8]։